Անհետ կորածների ծնողները կգիշերեն ՊՆ-ում․ Պապիկյանն այդպես չի եկել հանդիպման

79

Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում, Sputnik Արմենիա-ին  ասել է  անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։

Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ` նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նա նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Պաշտոնյայի պատասխանները չեն գոհացրել հանդիպման մասնակիցներին։

«Մենք մնալու ենք ՊՆ-ում, գիշերելու ենք այստեղ»,– ասել է Մանավազյանը։

Նրա խոսքով` մինչ այս պահը Սուրեն Պապիկյանը չի այցելել իրենց։