Արցախցի երիտասարդ մայրիկն անվճար թխվածքաբլիթներ է բաժանում

32

Արցախցի երիտասարդ մայրիկ Լուսեն անվճար թխվածքաբլիթներ է բաժանում։ Ինքն է թխել՝ տան «եղաչ-չեղածով»։ Մեծերը հղիների համար է նախատեսել, փոքրիկները՝ փոքրիկների։ Նա իր էջում անվճար բլիթների մասին հայտարարություն է
տեղադրել։

«Անվճար է, մեծերը հղուկների համար են, փոքրերը՝ փոքրիկների, մնացածն էլ՝ ով ցանկանա։ Կներեք, ինչ կար տանը պատրաստեցի, ով ցանկանումա՝ գրեք ինձ։ Արտաքինին չխաբվեք, քաղցրա, բերանում հալվում ա»,- գրել է նա ու բլիթների լուսանկարը տեղադրել։