Գիշերն ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ

127

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ադրբեջանի բռնազավթած տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներս թափանցել  և վնասել գույքը: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: