48 ժամվա ընթացքում երկրորդ մահը. Արցախում հղի կին է մահացել ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով

103
ծննդկան

Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում շտապօգնության անհասանելիության պատճառով չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել։