Բաքվում պատերազմի զոհերին՝ «շեհիդներին», հուղարկավորել են ճահճի մեջ (տեսանյութ)

122

Բաքվում մեծ աղմուկ է բարձրացել։ Պարզվում է՝ բռնապետի երկրում Արցախյան պատերազմի զոհերին հուղարկավորել են ճահճի մեջ։

Մի քանի օր է՝ Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները տարաբնույթ բողոքի ակցիաներ են անցկացնում։

17 զինծառայողների ընտանիքների անդամները բողոքում են, որ իրենց զինվորներին հուղարկավորել են Բաքվի ծայրամասային Գարադաղի շրջանի լքված մի վայրում։ Հարազատները պահանջում են զինծառայողների վերահուղարկավորել «Շեհիդների պուրակում»։

Ծնողները հայտարարել են, որ 17 զինծառայողներին՝ Բաքվի Յասամալի ու Նասիմանի շրջաններից, առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել Գարադաղի շրջանում՝ ճամփեզրին։

Ծնողները ցնցված են, որ իրենց երեխաներն անգամ նորմալ գերեզման չունեն և սկսել են քանդել գերեզմանները։ Պարզվել է, որ դրանք ամբողջությամբ ջրի մեջ են։ Բաքվի իշխանություններն արգելել են քանդել մյուս գերեզմանները ևս։

Մանրամասները՝ տեսանյությում