Այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում շրջակա միջավայրը․ Բերձորի միջանցք այցելած բրազիլացի «զբոսաշրջիկը»՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» մասին

49
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը բացահայտել է Բերձորի միջանցք այցելած բրազիլացի «զբոսաշրջիկի» անկեղծ խոստովանությունները դեպքի վայրից։
«Ահա ադրբեջանական քարոզչության համար բոլոր ծախսերը հոգացած, Լեռնային Ղարաբաղ այցելած 30 օտարերկրյա «զբոսաշրջիկներից» մեկի տեսակետը։
Բրազիլացի «զբոսաշրջիկը», ով այցելել է Ադրբեջանի կառավարության կողմից արգելափակված Բերձորի միջանցք, որն ադրբեջանցիներն անվանում են «բնապահպանական ակցիա», ասում է․ «Այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում շրջակա միջավայրը, բայց այս կերպ դու կարող ես կառավարել մեդիան և աշխարհի տեսակետը, որովհետև թեորեապես, շրջակա միջավայրը կարևոր է»։
Նա հավանաբար չի հասկացել, որ Ադրբեջանի կառավարությունը չէև ուզենա, որ ինքն այս ամենն ասեր։
Բայց, իհարկե, նա վեր է հանում Ադրբեջանի կողմից առաջ քաշված այս աբսուրդը, որ նա իր շրջափակումը կոչում է «բնապահպանական ակցիա»։