Վանում գանձագողերը Արճեշի 5000-ամյա դամբարաններն են կողոպտել

247
Արճեշ
Վանի Արճեշ գավառում գանձագողերը 5000-ամյա պատմական դամբարաններ են կողոպտել։
 
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, ոսկի և պատմական իրեր որոնելու համար այստեղ եկած գանձագողերը փոսեր են փորել և դուրս շպրտել նաև մարդկային ոսկորներ։
 
Արճեշ գավառից 20 կմ հեռավորության վրա գտնվող Չելեբիբաղը թաղամասի պատմական դամբարանը գանձագողերի թիրախն է դարձել։
 
Լրատվամիջոցը հայտնում է, որ գանձագողերն արդեն երկրորդ անգամ են ավերում այդ գերեզմանոցը, որտեղ պահպանվում են նաև արճեշցի հայտնի աշուղ Էմրահի և Սելվիհանի դամբարանները։