Ալիևի «էկոակտիվիստները» «Գորշ գայլերի» երգերով ուղևորվում են Բերձորի միջանցք (Տեսանյութ)

88
Լրացավ Արցախի շրջափակման 32-րդ օրը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամին փակել է իր կեղծ «բնապահպանների» միջոցով։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլը հրապարակել է հերթական «էկոակտիվիստներին», որոնք ավտոբուսով ուղևորվում են դեպի Բերձորի միջանցք՝ Շուշի-Քարին Տակ հատված։
Արցախը շրջափակած ակտիվիստները երգում են «Գորշ գայլերին» նվիրված երգ, որում ասվում է․ «Թող այս սարերը կրկին տեսնեն «Գորշ գայլեր», թշնամին թողնեն թուրքերի հողերը և փախչի։ Մենք գիտենք, որ թշնամին կպարտվի և ամեն ինչ հետ կվերցնենք»։
Նկատեք նաև, որ ցուցադրվում է «Գորշ գայլերի» նշանը։
Այս տեսանյութը հրապարակել է Global Peace Chain-ի դեսպանն Ադրբեջանում։