Ադրբեջանում ևս մեկ ռազմագերի ունենք

75
Զինվոր

Հայկական կողմը հաստատում է ադրբեջանական գերության մեջ հայտնված երրորդ հայ ռազմագերու՝ Ալբերտ Միքայելյանի վերաբերյալ տվյալները։ NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Միքայելյանի ընտանիքի անդամները ճանաչել են նրան։

Ներկայումս Միքայելյանի մասով ևս գանգատ են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և որպես հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Ալբերտ Միքայելյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրա առողջության իրավունքը։

Հայաստանը ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը