Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել․ iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբանի խոսքով՝ Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը կշարունակվի ավելի ուշ։