Հայաստանը ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը

12
ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Տեսանյութը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, և նյութեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար»,- ասել է Կիրակոսյանը: