Ադրբեջանցիները փակել են Բաքու-Արցախ մայրուղին. պատճառը ջրի բացակայությունն է

130

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին՝ իրենց դժգոհությունը հայտնելու խմելու ջրի խնդրից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Ղուլյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանները ուժ են կիրառել, 3 հոգի ծանր վիրավորվել է, կան ձերբակալվածներ։

Կադրերում երևում է, թե ինչպես են քաշքշում միմյանց, որի արդյունքում որոշ քաղաքացիներ հայտնվում են գետնին՝ արյունոտ վիճակում։