Ադրբեջանցիներն Արցախում Մռավի լեռնաշղթայի միջով 12 կմ-անոց թունելներ են կառուցել

185

Ադրբեջանցիներն Արցախում Մռավի լեռնաշղթայով թունել են անցկացրել, որը Գանձակին (Գյանջա) և բռնազավթված Քարվաճառին կապող նոր ճանապարհն է։

Թունելը գրեթե պատրաստ է։ Նոր ճանապարհն ունի մոտ 12 կմ երկարություն։ Մի ուղղությամբ թունելը միանում է Արցախի ժամանակավոր օկուպացրած Քարվաճառին, մյուս թունելը կապվում է Գանձակ գնացող ճանապարհին։