Թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը՝ կրկին Հայաստանի տարածքով

139

Երեկ կրկին արձանագրվել է, որ թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը ТК335) անցնում է Հայաստանի օդային տարածքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ևս նույն ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը Հայաստանի օդային տարածքով էր իրականացվում։

Մինչ այս հայկական օդային տարածքը փակ էր նաև Բաքվի համար և չվերթներն իրականացվում էին Սև ծովով՝ Վրաստանի տարածքով։

Ստացվում է, որ Հայաստանը միակողմանիորեն բացել է իր օդային տարածքը, երբ երկու թշնամական երկրները փակել են այն մեզ համար։