Հրահանգել են դպրոցներում և զորամասերում վերացնել փառքի անկյունները. լուսանկարներ

225

Ի հայտ են եկել երկու գրություններ, որոցից հայտնի է դառնում, որ Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։

Օրերս լուր էր տարածվել, որ Արարատի զբոսայգուց հեռացվել են հերոսների հուշատախտակները, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ զորամասերի պատերից են հրահանգել հեռացնել հերոսների լուսանկարները, Արցախին ու պատմությանը վերաբերող ցուցանակները։ ՊՆ-ն փորձեց հերքել՝ պատճառաբանելով իբրև թե վերանորոգման աշխատանքներ են գնում հանգստյան սրահներում։

Փաշինյանի կառավարությունն անողոք պայքար է մղում հայի, հայկականի, ազգայինի և մեր ինքնության հետ կապված ամեն բանի դեմ։