Բաքու-Ստամբուլ չվերթը՝ Հայաստանի օդային տարածքով․ երբ է բացվել մեր օդային տարածքը Բաքվի համար

354

Օրերս «Հետքը» բացահայտել էր, որ Թուրքիան 2020թ․ սեպտեմբերի 9-ից արգելել է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով։ Բայց պարզվում է՝ այս փաստը բոլորովին չի հուզում հայկական կողմին, հակառակը՝ հենց այս պահին թուրքական օդանավը Բաքվից դեպի Ստամբուլ է թռչում Հայաստանի օդային տարածքով։

Մինչ այս հայկական օդային տարածքը փակ էր նաև Բաքվի համար։ Ստացվում է, որ Հայաստանը միակողմանիորեն բացել է իր օդային տարածքը, երբ երկու թշնամական երկրները փակել են այն մեզ համար։