Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի նստաշրջանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի բռնազավթված Շուշի։
Հայտնի է դարձել, թե այցի շրջանակներում ինչ օրակարգ ունի Էրդողանը Ալիևի հետ։
Նշվում է, որ Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանի թուրքական ուժայինների մեծ պատվիրակություն։ Այդ թվում MIT պետական հետախուզության ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության և ռազմարդյունաբերության քարտուղարության բարձրաստիճան չինովնիկներ, Բայքար Մակինա ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավարը և այլն։
Նախատեսվում է՝
Ադրբեջանում թուրքական նոր ներկայացուցչության բացում,
Ադրբեջանում հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների արտադրության հիմնում,
Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի բացում։
Էրդողանը նաև հայտնել է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ միջպետական համաձայնագրի ստորագրման մասին։