Հայ-Ամերիկյան համատեղ հնագիտական աշխատաքների արդյունքում հնագետները Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի հնագույն ամրոցի տարածքում հայտանբերել են 3.3 հազար տարվա 3 սրբավայրեր: Հնագույն ժամանակներում սրբավայրն օգտագործվել է գուշակությունների համար: Գրում է Live Science-ը:
Սրբավայրերից յուրաքանչյուրը բաղկացած է մեկ սենյակից կավե ավազանով, որի մեջ լցված է մոխիր և կավե անոթներ: Սենյակներում բազմաթիվ նմուշներ են հայտնաբերվել, այդ թվում դրոշմակնիքներ, կավե արձանիկներ, կովերի, ոչխարներ և այծերի ոսկորներ: Ամերիկացի հնագետներ Ադամ Սմիթն ու Ջեֆրի Լեոն կարծում են, որ սբավայրի քրմերը գուշակության ընթացքում տրանսի մեջ ընկնելու համար այրել են որոշ առարկաներ և կիրառել են գինի: Հետազոտողները կարծում են, որ Գեղարոտը 33 դար առաջ եղել է որպես թաքնագիտական, օկուլտիզմի կենտրոն տեղի էլիտայի համար: Գեղարոտում գուշակության երեք մեթոդ են կիրառել: Նրանցից մեկը ոսկրերով գուշակությունն է եղել: Գուշակության համար կիրառվել է կովի, ոչխարի և այծի ոտքի ստորին հատվածները: Ապագան որոշել են այրված ոսկորի վրա առաջացած պատկերի միջոցով:
Գեղարոտում տարածված է եղել նաև քարերով գուշակությունը: Սրբավայրերից մեկում հնագետները բացահայտել են 18 ոչ այնքան մեծ քարեր, որոնք ունեն տարբեր գույներ: Բոլոր քարերն ունեն շրջանաձև կառուցվածք և հարթ մակերես: Թե կոնկրետ ինչպես են քարերը կիրառել արարողակարգի ընթացքում, դեռևս հայտնի չէ: Սրբավայրի «արևմտյան ամրոցում» հայտնաբերվել է ալյուր ստանալու գործիքներ: Հնագետները կարծում են, որ այս հատվածում էլ ալյուրով են գուշակություններ արել, քանզի տարածքում չի եղել մեծ վառարան հաց թխելու համար: Սրբավայրը կիրառվել է մոտ 100 տարի, քանի դեռ ամրոցը չեն շրջափակել և քանդել: Քանդելուց հետո տարածքը լքվել է:
Նշենք, որ սրբավայրերից մեկը հայտնաբերվերվել էր դեռևս 2003թ-ին:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: