2014-ին հնագիտության ոլորտը հեղափոխական էր. Նոր Գեղի 335 հազար տարվա գտածոները BBC-ի ցանկում

37

2014-ին հնագիտական աշխարհը մի շարք հեղափոխական գտածոներով աչքի ընկավ: Հայաստանն անմասն չմնաց այդ ամենից: «BBC»-ին ներկայացնում է անցնող տարվա ամենահետաքրքիր հնագիտական գտածոները:

Նախկինում համարվում էր, որ Բրոնզե դարի վերջին Եվրոպայում բնակչության թվի կտրուկ անկումը կապված էր կլիմայական արագ փոփոխություններից: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության թիվը սկսել է նվազել կլիմայի փոփոխությունից ավելի քան 100 տարի առաջ: Այս տարվա հետազոտությունները հանգեցրին նրան, որ բնակչության թվի նվազման պատճառը ոչ թե կլինայական փոփոխություններն էին, այլ Երկաթե դարի սկզբին երկաթի շատ մեծ պահանջարկը, ինչը հանգեցրեց տեղի տնտեսության և առևտրի քայքայմանը:

Հայաստանից հայտնաբերված 327 հազար տարվա գտածոները ապացուցում են, որ հին քարե դարում նոր տեխնոլոգիաները ինքնստինքյան են առաջացել, այլ ոչ թե տարածվել են մի շրջանից մյուսը, որտեղ որ դրանք ստեղծվել են: 

Նոր Գեղի 1 հնավայրում հազարավոր գործիքներ են հայտնաբերվել, որտեղ երկու լավային հոսքերի արանքում պահպանվել է հնագույն մի հատված: Գտածոները թվագրվում են 325-335 հազար տարվա, իսկ սրանց մեջ բացակայում են երկու տեխնոլոգիաներին բնորոշ  նյութեր, հատիչներն ու զենքերը ավելի բարակ են և սրածայր: Հնագետները գտնում են, որ կոպիտ և ծանր հատիչների անցումը ավելի նուրբերին միջին պալեոլիթի (միջին քարե դար) սկզբին են տեղի ունեցել (մոտավորապես 300 հազար տարի առաջ):

Մեր օրերում ընդունված է ամեն ինչ ծագեցնել Աֆրիկայից: Բայց այս գտածոները ապացուցեցին, որ Մուստերյան մշակույթը ծագել է Հայկական լեռնաշխարհում և Նոր Գեղի 1 հնավայրի գտածոները ապացուցում են, որ քարի երկու տեսակի մշակումը կարող էր նույն մշակույթի ծնունդը լինել, իսկ տեղացիները աստիճանաբար սովորել են պատրաստել ավելի թեթև և արդյունավետ գործիքներ:

Լեհաստանում 2014-ին հայտնաբերվեցին միջնադարյան կմախքներ, որոնց թաղման ձևը բացառիկ էր՝ կմախքների պարանոցին մանգաղ կար: Նախկինում այս կերպ թաղված մարդիկ չեն հայտնաբերվել: Գտածոները հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի բնակիչները վախեցել են, որ կհամբարձվեն որպես արյունախումեր և այդ կերպ են հուղարկավորել մերձավորներին: Ի դեպ, հուղարկավորության ժամանակաշրջանը համընկնում է խոլերայի բռնկումների հետ, ըստ այդմ՝ նրանք կարող էին այդ հիվանդության զոհը լինել:

Սեպտեմբերին  հնագետները տեղեկացրին  Սիբիրից կենդանիների ոսկորներից պատրաստված զենք ու զրահ հայտնաբերելու մասին: Գիտնականները կարծում են, որ գտածոները 3500-ից 3900 տարվա վաղեմություն ունեն և հավանաբար պատրաստվել են բարձրաստիճան զինվորականների համար:

Երկու տղամարդկանց մարմինները, հայտնաբերված արևմտյան Չինաստանում, հողին են հանձնվել մեզ հայտնի ամենավաղ տաբատներով: Բրոնզե դարի այդ տաբատները հիշեցնում են այսօրվա ձիավարության ժամանակ կիրառվող հագ ու կապը:

2014-ին հնագիտության ոլորտը հեղափոխական էր. Նոր Գեղի 335 հազար տարվա գտածոները BBC-ի ցանկում2014-ին հնագիտության ոլորտը հեղափոխական էր. Նոր Գեղի 335 հազար տարվա գտածոները BBC-ի ցանկում