2 հայ բժիշկ են ձերբակալվել Լոս Անջելեսում

20

Լոս Անջելեսում երկու հայ բժիշկներ են ձերբակալվել են, որոնց մեղադրում են ուժեղ ներգործող դեղամիջոցների ապօրինի վաճառքի մեջ: United Press International-ի փոխանցմամբ, Մայք Միքայելյանն ու Անժելիկա Սանամյանը Medicare համակարգից անվճար մոտ մեկ միլիոն դոլարի Oxycontin տեսակի դեղամիջոցներ են ստացել, որը իրենց պատկանող կլինիկայի միջոցով պետք է բաժանեին կարիքավորներին, սակայն իրենց հանցակիցների միջոցով դրանք վաճառել են սեւ շուկայում հատը 23-27 դոլար արժեքով:

Տեղեկատվության համաձայն , Մայք Միքայելյանի կլինիկան մոտ 11 հազար օքսիկոնտինի հայտ է ներկայացրել Medicare-ի ստացման համար, ինչն էլ կասկածի տեղիք է տվել եւ հետաքննություն սկսելու առիթ հանդիսացել: