Գյուլենականների 1.5 մլն դոլարի նվիրատվությունը Բարաք Օբամային ու Հիլարի Քլինթոնին Ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար

13

2007 թվականից Թուրքիայի գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականացնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել: Տեղեկացնում է  Ermenihaber.am-ը հղում անելով՝ «Buzzfeed» կայքին:

Այս լուրը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ գյուլենական ուժերը երկկողմանի աքցանի մեջ են առնվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից: Թուրքիայի գործող իշխանությունների հետ լուրջ առճակատման մեջ գտնվող այս գյուլենական ուժերը, որոնք իրենց տիրապետած լծակների ու զանգվածների մեծածավալության շնորհիվ կոչվում են նաև զուգահեռ պետություն, այժմ երկկողմանի աքցանի մեջ են առնվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից: 

Մասնավորապես «Հաբեր10»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում ընթացիկ ամսում ֆինանսական հաշվետվությունների աուդիտում առաջացած խնդիրների պատճառով փակվել է արդեն գյուլենական համայնքին պատկանող 2 դպրոց: Ռուսաստանում էլ կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել գյուլենականների հաստատություն համարվող «Ատլանտյան միջազգային կրթական կենտրոնի» գործունեությանը տրված թույլտվությունը:  Հուլիսի 27-ից դադարեցվել է նշյալ կենտրոնի գործունեությունը, իսկ ավելի վաղ ՌԴ իշխանությունները փակել էին տվել երկրում գործող գյուլենական դպրոցները:

Աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Buzzfeed» լրատվական կայքին, նշում է նաև հայտնի դարձած հետևյալ փաստի մասին՝ առ այն, որ 2007 թվականից Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականացնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 8 տարվա ընթացքում 1.5մլն դոլարի նվիրատվություն է արել: Նվիրատվություններ ստացած անձանց շարքերում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Բարաք Օբաման, Հիլարի Քլինոնը և այլք: