Փորձենք լինել աշխարհաճանաչ. լույս է տեսել «Աշխարհաճանաչում» գիրքը

37

Այսօր պատմաբան Գուրգեն Կարապետյանը հանրությանը ներկայացրեց իր «Աշխարհաճանաչում» գիրքը: Գիրքն իր բնույթով և բովանդակությամբ ոչ միայն հետաքրքիր է, այլև խիստ ուսուցողական և իր մեջ կրում է  մեծ գաղափարական հիմք: Այն երկու մասից է կազմված. առաջինը կոչվում է «Տիեզերքն ու մենք»: Առաջին մասում հեղինակն առաջ է քաշել փիլիսոփայական գաղափարներ՝ փորձելով ընթերցողին հասկացնել, թե ինչ է ճիշտը, ինչ է ճշմարտությունը, անհատի և հասարակության միջև եղած կապը, ուսումնասիրություններ կան Հայկական լեռնաշխարհում գործող ակտիվ կենտրոնների վերաբերյալ: Գրքի երկրորդ մասը, որը կոչվում է «Արարատ՝ մարդկության դիցարան», հեղինակն ավելի շատ փորձում է ընթերցողի համար պարզաբանել ազգ-ժողովուրդ, հայրենիք-երկիր, հայ ու Հայաստան կարևորագույն երևույթները, որոնց հասկանալն իսկ բավարար կլինի, որ հայը իմանա իրականում իր տեղն ու դերը աշխարհում որն է և սկսի կարևորել ոչ թե նյութական, այլ հոգևոր և ոգեղեն արժեհամակարգերը: 

Առաջիկայում ընթերցողին կներկայացնենք նաև գրքից հատվածներ:

Նշենք, որ գիրքը կարող եք ձեռք բերել  Երևանի բոլոր գրախանութներից: