Տրապիզոնի հայկական Ամենափրկիչ վանքը փլուզման եզրին է

10

Թուրքական IHA լրատվական գործակալությունը անդրադարձել է Տրապիզոնի միակ հայկական կանգուն մնացած Ամենափրկիչ վանքին։

Սևծովյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Իսմաիլ Քյոսեն շեշտել է, որ նախկինում Տրապիզոնի նահանգում մեծ թվով հայեր են ապրել։ «Խիտ բնակչության համար էլ նահանգում 100–ից 200 եկեղեցի ու վանքեր են եղել։ Ամենաշատ հայկական վանքերը Մաճկայի շրջանում են եղել։ Ներկայում շատ վանքեր հայտնվել են որոշ անձանց սեփական հողատարածքներում»,–ասել է Իսմաիլ Քյոսեն։

Թուրք դասախոսը շեշտել է, որ Տրապիզոնի Օրթահիսարի շրջանում գտնվող հայկական Ամենափրկիչ վանքի ներսի որմնանկարները շատ նման են Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարներին։ «Վանքից դուրս մեծ թվով հայկական խաչքարեր են գտնվում։ Հայտնի է, որ Ամենափրկիչ վանքը կառուցվել է 1424 թվականին Ստեփան Բաղդասարի կողմից։ Վանքը բավականին մեծ է եղել, սակայն այսօր ընդամենը այս մի կառույցն է մնացել»,–ասել է Իսմաիլ Քյոսեն։