Վանում 3000-ամյա վաղեմության ոտնահետք է հայտնաբերվել

32

Վանի բերդում հնագույն մարդու ոտնահետք է հայտնաբերվել: Գիտնականները նշում են, որ ոտնահետքը թողած մարդն ապրել է Վանի թագավորության շրջանում:

Նշվում է, որ ոտնահետքը մոտ 26 սմ երկարություն ունի, այսինքն՝ ժամանակակից 36 չափս հագնող մարդու ոտնաչափ է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոտնահետքը չափահաս կնոջ է պատկանում:

«Սկզբում մենք կարծեցինք, որ երեխայի ոտնահետք է, բայց մարդաբանների ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ոտնահետքը պատկանել է մոտ 30-ամյա կնոջ»,- այս մասին պատմել է Ստամբուլի Համալսարանի հնագույն պատմության պրոֆեսոր Էրքան Քոնյարը:

Քոնյարը հավելեց, որ հնագույն Միջագետքում կանայք հավանաբար ներգրավված են եղել աղյուսի արտադրության մեջ:

«Այս ամենը իրականում կարող է ընկալվել որպես աշխատող կնոջ հետք Վանի թագավորության շրջանում, մի հետք, որը թողնվել է ավանդական աղյուսագործական աշխատանքների ընթացքում: Մենք որոշեցինք այն ցուցադրել Վանի թանգարանում և յուրաքանչյուր այցելու կարողանա տեսնել 3000-ամյա ոտնահետքը, որը կարող է տարաբնույթ զգացողություններ առաջացնել մարդկանց մոտ»,- եզրափակել է Քոնյարը:

[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/vFIjRWXSQno” frameborder=”0″ width=”425″ height=”350″]