Վանում հայտնաբերվել են ավելի քան 2800 տարվա վաղեմության գերեզմաններ

14

Հնագետները Վանում հայտնաբերել են ավելի քան 2800 տարվա վաղեմության գերեզմաններ: Գրում է Dailymail.co.uk-ը:

Օգտագործելով միայն ձեռքի ծեփիչ՝ այս հնագետները քրտնաջան աշխատում են՝ բացահայտելու Վանի թագավորության հնագույն գաղտնիքները:

Հնագետները հավատում են, որ Վանում գտել են գերեզմաններ, որոնք ավելի քան 2800 տարվա վաղեմություն ունեն և պատկանում են Վանի թագավորության շրջանին:

Կլոր գերեզմանախցերը, որոնք ասես կավե մեծ տարրաներ լինեն, ենթադրվում է Վանի թագավորության շրջանից են, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդ դարի կեսերից: Վանը եղել է  թագավորության մայրաքաղաքը:

Այժմ հնագետներն աշխատում են ամրոցի վերին հատվածում, որտեղ տեղակայված էր պալատն ու հյուսիսային թաղամասը:

«Մենք մտադիր ենք վերականգնել և պաշտպանել հին Վանը»,- ասել է Ստամբուլի համալսարանից դոկտոր Էրքան Կոնյարը:

Պեղումների ղեկավար դոկտոր Մեհմեդ Իշիկլի խոսքով՝ պեղումները Վանից 38 կմ հեռավորության վրա են իրականացվում՝ Վանի ամրոցում: Ըստ հնագետի՝ այս տարի բացվել է պարիսպների մի մասը. «Մենք շատ ուրախացանք, որ չնայած այս պարիսպները ուժգին երկրաշարժերի վկա են եղել, բայց իրենց ճարտարապետությունը մնացել է բավական կայուն և անփոփոխ»:

Վանում հայտնաբերվել են ավելի քան 2800 տարվա վաղեմության գերեզմաններ