Վանի բերդի ժայռափոր հատվածում Մենուա արքայի արձանագրությունն է հայտնաբերվել

49

Ստամբուլի համալսրանի դոկ․ պրոֆեսոր Էրքան Քոյնարի  գլխավորությամբ 50 հոգանոց հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում Վանի բերդի 3 տարբեր հատվածներում: Հնագետները պեղումներ կիրականացնեն Վանի թագավորության ժամանակշրջանի  ամենամեծ ժայռափոր սրահում (160 մ2):

Արշավախմբի ղեկավարը նշել է, որ  աշխատանքների արդյունքում հայնտնաբերվել է Մենուա թագավորի կառավարվան շրջաններին թվագրվող սեպագիր արձանագրություն: Սեպագիր արձանագրության   մեջ նշվում է հետևյալը.

«Եթե ինչ-որ մեկը այստեղից քշի անասուններին,  հանի կամ գողանա նրանց կամ եթե ասի, որ այս ամենը ես եմ կառուցել, թող որ Խալդի, Թեյշեբա, Շիվինի աստվածները զրկեն նրան լույսից»։

Ենթադրվում է, որ  տարածքը ծառայել է որպես ախոռ:


Վանի բերդի ժայռափոր հատվածում Մենուա արքայի արձանագրությունն է հայտնաբերվել