Վանա լճի հատակին Վանի թագավորության շրջանի ամրոց է հայտնաբերվել (Տեսանյութ)

46

Վանա լճի հատակին ամրոցի փլատակներ են հայտնաբերվել, որը մոտ 3000 տարվա վաղեմություն ունի և պաըկանում է Վանի թագավորության շրջաին: Հաղորդում է TRT Haber-ը:

Նշվում է՝ կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 ք/կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում՝ լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով: Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաև առյուծի քարե արձան: Տեղական իշխանություններն ակնկալում են, որ գտածոն կգրավի հնագետների և զբոսաշրջիկների ուշադրությունը: