Սասունում կվերանորոգվի 1500-ամյա հայկական վանական համալիր

15

Hye Tert-ի փոխանցմամբ՝ Սասունում կվերանորոգվի լքված հայկական Սուրբ Պետրոս վանական համալիրը։

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Դիարբեքիրի մշակութային ժառանգության պահպանման կառույցի կողմից եկեղեցին գրանցվել է, և այն վերակառուցելու որոշում է կայացվել։

Որպես ախոռ օգտագործվող, գանձ որոնողների կողմից վնասված 1500 տարվա վաղեմության վանական համալիրը, որը ժամանակին 350 սենյակներից էր բաղկացած, այժմ անմխիթար վիճակում է և չի կարող օգտագործվել։

Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի և այլ շրջանների հայերի միության ղեկավար Ազիզ Դաղջըն արդեն երկար տարիներ իրավաբանական պայքար էին մղում եկեղեցու համար։