Ռուսաստանի հայատյաց վերաբերմունքը դարերի խորքից է գալիս

19

Ռուսական կողմի քսենոֆոբիան՝ հատկապես ռուսաստանյան իրավապահ մարմինների վերաբերմունքը հայերի հանդեպ, ովքեր ապրում են Ռուսաստանում մեկ-երկու օրվա խնդիր չէ: Ցանկացած հայ, ով ապրել է Ռուսաստանում, կամ թեկուզ խոսել է այդ երկրում եղած միգրանտ հայի հետ, հստակ կասի, որ հայի հանդեպ թշնամացած են այդ երկրում: Բազմաթիվ դեպքեր կան արձանագրված: Իրականում չեմ ուզում ճառեր ասել Ռուսաստանում հայ վարորդի ճակատագրի վերաբերյալ, սակայն չեմ ուզում բացառել, որ յուրաքանչյուրս էլ ապահովագրված չենք ավտոճանապարհային վթարներից ու դրա հետևանքներից: Զարմանալի չէ նաև ռուսական լրատվամիջոցների վերաբերմունքը, քանզի այդ երկրի իշխանություններն արդեն որքան ժամանակ է հակահայ ազդակներ են արձակում, ինչը չէր կարող չազդել լրատվական դաշտի ներկայացուցիչների վրա: Բայց երբ շովինիզմն անցնում է բոլոր սահմանները և հատկապես պետական մասշտաբով թափվում հայ ազգի վրա, սա արդեն վտանգավոր է այդ երկրում ապրող հայերի համար: Բայց մի՞թե այնտեղ ապրող հայը չգիտի, որ իր նախընտրած բնակավայրում իրեն չեն սիրում: Ցավոք սրիտի, այս պարագայում հայի համար կարևորը աշխատանք ու ապրելու տեղ ունենալն է, քսենոֆոբիան, ազգատյացությունն ու նրա հետևանքը ռուսաստանաբնակ հայի համար երկրորդական բաներ են: Բայց նման կյաքով ապրել ոչ ոք չի ցանկանում, նրանց հանգամանքներն են հասցնում այդ իրավիճակին: Իսկ մեր երկրից այդ երկիր աշխատանք որոնողների կյանքն, իրոք, որ չափից դուրս վտանգված է: Իրավապահներն ամեն անկյունում ատամները սրած սպասում են նրանց որ տուգանեն, կամ ոստիկանատուն տանեն, հարկերն օր օրի ավելանում են, գործատուները խաբում են, երկիրը թանկ է, բնակարանավարձը էլ՝ ավելի: Այս ամենը գիտի յուրաքանչյուր հայ մարդ, որ գնում է Ռուսաստան ապրելու կամ աշխատելու, բայց ցավալին այն է, որ գնում է: Գնում է, որովհետև Հայաստանում կամ չկա աշխատանք: Գնում են, որովհետև Հայաստանում միայն վերնախավի գրպանն է մտնում երկրի ողջ հասույթը, բայց կան նաև դեպքեր, որ գնում են, որովհետև այդպես են ուզում: Բայց այս մարդիկ ՌԴ-ից էլ են բողոքում: Կրկին հարց է ծագում՝ ինչի են գնում: Այսօր Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր: Ի դեպ, նրանք էլ են ամեն օր քսենոֆոբիայի ու ֆաշիզմի հանդիպում, բայց շարունակում են ապրել ու հարմարվել այդ երկրին: Այնպես չէ, որ Ռուսաստանի հայկական գաղթօջախը նոր է ձևավորվել, ոչ, այն դարավոր պատմություն ունի և չէր կարող այս մի քանի տասնամյակի ընթացքում կազմավորվել, միլիոնավոր հայեր Հայաստանից տեղափոխվին ՌԴ (չնայած հարյուրհազարավորները գնացել են), ու այս երկրում ապրող հայը երբեք չի սիրվել ու չի գնահատվել: Նրան միշտ վատ են վերաբերվել, միշտ պիտակավորել են: Ոչ այժմյան, ոչ Խորհրդային, ոչ Ցարական Ռուսաստանը երբեք հայի կողքին չեն եղել, երբեք հայի համար եղբայրական չեն եղել: Միշտ հայերի դեմ են գործել. հեռու չգնանք ու հիշենք Արցախյան ազատամարտը, երբ Երևանի մեջ և Հայաստանի այլ շրջաններում ռուսական զորքը հայ կամավորների վրա էր հարձակվել և ներսից <>: Այդ տարիներին հազարավոր հայ երիտասարդներ զոհ գնացին ռուսական բանակին: Վերջին իրադարձություններն են ապացույց ռուսական կողմնորոշման առումով: Ի դեպ, հայատյացությամբ փայլել են նաև Եվրոպական շատ երկներ, ինչպես նաև Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն՝ հաշվարկված քայլեր են և տվյալ պարագայում զարմանալի չէ, որ այն մյուսներից ոչնչով չտարբերվող Ռուսաստանի շարքային քաղաքացին, անգրագետ լրագրողը, իրավապահը, պաշտոնյան քսենոֆոբ է կամ շովինիստ(չմոռանանք նաև, որ այս թվարկվածների մեջ վերը նշված երկրների ներկայացուցիչները գերակշռում են), նրանք միշտ <> մեր հանդեպ: Դրան պետք է համարժեք պատասխան տալ, բայց այնուամենայնիվ, չմոռանանք և ավելի չվտանգենք այնտեղ ապրող միլիոնավոր հայերին, ովքեր ամեն օր քսենոֆոբիայի վտանգի տակ են՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով: