Ջուղայի հայկական խաչքարերը՝ 21-րդ դարի վանդալիզմի զոհ դարձած արվեստների գործերի յոթնյակում

30

Ռուսական Novate.ru կայքը 21-րդ դարի վանդալիզմի զոհ դարձած արվեստների գործերի  յոթնյակում ներառել է նաև Ջուղայի հայկական խաչքարերը :

Կայքը գրում է. «Երկար տարիներ հայերը Նախիջևանի ինքնավար մարզի բնակչության զգալի մասն են կազմել: Բայց երրորդ հազարամյակի սկզբին դրա մասին հուշում էին միայն հայկական ճարտարապետության մնացորդները և բազմաթիվ գերեզմանոցները, որոնցից ամենմեծը Ջուղայինն էր:

20-րդ դարի սկզբին այս գերեզմանոցում պահպանվել էին շուրջ 2000 խաչքար: Նրանց ոչնչացման առաջին քայլերը եղել են 1998թ-ին, ինչը միջազգային հանրության բուռն դժգոհությանը հանգեցրեց: Վանդալիզմի երկրորդ մասսայակն դրսևորումը եղավ 2002թ-ին, իսկ հայակակն հարցը Ջուղայում վերջնականապես լուծվեց 2005թ-ին, երբ ադրբեջանցի զինվորները ամբողջությամբ ոչնչացրի հայկական գերեզմանատունը՝ այն դարձնելով հրաձգարանի: 

Բացի այդ, Ադրբեջանն ինքը մինչ օրս ժխտում վանդալիզմի փաստը՝ չնայած բազմաթիվ ապացուցներին և Նախիջևանի հայկական պատմությունը ընդհանրապես»,- գրում է կայքը: 

  Ջուղայի հայկական խաչքարերը՝ 21-րդ դարի վանդալիզմի զոհ դարձած արվեստների գործերի  յոթնյակում