Պորտասարում հայտնաբերվել են նոր տաճարներային համալիրներ և սյուներ

79

Ուրֆայից 100 կմ հեռավորության վրա գտնվող Պորտասար հնավայրում հնագետները (Gobeklitepe) հայտնաբերել են նոր տաճարային համալիրներ և տեաձև սյուներ։ 

Հնագետ Մեհմետ Օնալը հայտնել է, որ հայտնաբերվել են ավելի քան 15 մեգատաճարներ և 20-ից ավելի տեաձև սյուներ։ Հնագետը համոզմունք է հայտնել, որ Պորտասարում պեղումները կշարունակվեն դեռևս 150 տարի, քանի որ հնավայրը հսկայական տարածք է զբաղեցնում:

Հիշեցնենք, որ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված այս ամենավաղագույն հուշարձանային համալիրը հայտնաբերեց գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը, ումհաշվարկներով համալիրն ունի մոտ 10-12 հազար տարվա վաղեմություն: