Պոլսահայ գրող Ս. Նիշանյանին բանտում խոշտանգում են. Hurriyet

26

Պոլսահայ գրող, հրապարակախոս  Սևան Նիշանյանին բանտում խոշտանգում են, ստիպում են, որ քնի բետոնե հատակին վրա, գրում է Hurriyet-ը:

Պարբերականը գրում է, որ Նիշանյանը բաց բանտից տեղափոխվել է Buca-ի փակ բանտ այն բանից հետո, երբ հրապարակային նամակ է գրել՝ բացահայտելով, թե ինչպես են իրեն սկսել հետապնդել, բանտապանի հետ կապված դեպքի պատճառով:

Թերթը գրում է, որ Համերաշխության խումբ է ձևավորվել գրողներից, հրապարակախոսներից, ակտիվիստներից բախկացած, ովքեր աջակցում են Նիշանյանին և մտահոգվում են գրողի հանդեպ տեղի ունեցող իրադարձությունների համար:

«Մեր երկիրը Նիշանյանի հանդեպ դաժանաբար է վարվում, նույնիսկ հիմա երբ երկրում անկարգություններ են տեղի ունենում: Նիշանյանը ստիպողաբար է տեղափոխվել Buca-ի փակ բանտ: Թոբալիի բաց բանտն արդեն աչքի է ընկել գրողի հանդեպ ցուցաբերած դաժան վերաբերմունքով, ով մեծ գործ է արել այս երկրում արժեհամակարգերի բարձրացման համար: Մենք ամաչում ենք նրանց վերաբերմունքի համար»-, ասել է համերաշխության խմբի անդամ, գրող Սաիտ Սետինօղլուն:

T24 պարբերականի փոխանցմամբ՝ Նիշանյանին ստիպում են քնել գետնի վրա՝ պատճառաբանելով, որ անկողին չկա, ասել են խմբի անդամները՝ քայլը նկարագրելով որպես խոշտանգում: Խումբը մտադիր է միջազգային հանրությանը ներկայացնել պոլսահայ գրողի հանդեպ իրականացվող քայլերը:

Հիշեցնենք, որ Ս. Նիշանյանը դատապարտվել էր ազատազրկման այս տարվա հունվարի 2-ին ապօրինի կառուցապատում իրականացնելու համար: