Ուրֆայի ամրոցի քարանձավում հայտնաբերվել է հայկական գերեզման

46

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքի (Եդեսիա) ամրոցի ստորոտին հայտնաբերված քարանձավում պեղումներ իրականացնելիս Ուրֆայի թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են հայկական գերեզմաններ: Տեղեկացնում է թուրքական  Haberler.com կայքը:

Գերեզմանների մոտ հայտնաբերվել է թագավորական գահ, Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և այլ սրբապատկերներ։ 

Նշենք, որ Եդեսիան հայոց պատմության մեջ մեծ դերակատարություն է ունեցել: Որոշ աղբյուրների համաձայն՝ Եդեսիան  հիմնովին վերաշինել է Հայոց թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը։ Հայոց գրերի վերագտման համար  Մեսրոպ Մաշտոցը Եդեսիա գնաց և այլն: