Անիում պեղումներ են սկսվելու

22

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի հարցերով նախարար Նուրի Երսոյը Սարիղամիշ, Կարս և ԱՆի այցելություններից հետո հայտարարել է, որ Անիում շուտով պեղումներ են անցկացվելու։ Հաղորդում է Hurriyet-ը։

Թուրք նախարարը, Անիում այցելել է Մայր տաճարը, Մանուչեի մզկիթը և մոռանալով ավերակ քաղաքի իրական տերերին, հայտարարել է, որ Անին կարևոր մշակութային  նշանակություն ունի Թուրքիայի համար։

Երսոյի խոսքով, շուտով պեղումներ են սկսվելու քաղաքում, որոնք տևելու են 6 ամիս՝ ներգրավելով մեծաքանակ հնագետների։