Նիշանյանին ազատազկելու պատճառը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է. Միջազգային հանձնաժողովի անդամ

6

Պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով ազատազրկված է Ալիաղա Շաքրանի փակ ռեժիմով գաղութում, տեղափոխվել է մեկ այլ փակ ռեժիմով կալանավայր` Այդըն Յենիփազար: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Այս տարվա հունվարի 2-ից ազատազրկված Սևան Նիշանյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Իզմիրի Շիրինջե գյուղում 40 քմ հողատարածքի վրա ապօրինի կառուցապատում իրականացնելու պատճառով: Մինչդեռ իրականում Նիշանյանի նկատմամբ Էրդողանի վարչակազմը քաղաքական հետապնդում է իրականացնում և նրան լռեցնելու զանազան պատրվակներ ստեղծում: Նիշանյանը ենթարկվում է հալածանքների, քանի որ անխնա քննադատության է ենթարկում Թուրքիայի հանցավոր անցյալը և ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Բոլորովին վերջերս Նիշանյանը հրապարակել էր «Սխալ հանրապետություն» գիրքը, որտեղ ներկայացված է ողջ հանրապետական Թուրքիան իր արատավոր կողմերով:

Նույնիսկ բանտային տարրական պայմանները Նիշանյանի համար չեն ապահովում. Նախկին կալանավայրում`Բուջայում նրան մինչև անգամ մահճակալ չէին հատկացրել և արգելել էին օգտվել լոգարանից: Ազատազրկման 6 ամիսների ընթացքում Նիշանյանին հասցրել են տեղափոխել 4 տարբեր կալանավայրեր:

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվականին մեկնաբանություն տված Սաիթ Չեթինօղլուն, ով «Ազատություն Սևան Նիշանյանին» միջազգային հանձնաժողովի անդամ է, ասել է, որ կառավարության կողմից Նիշանյանի նկատմամբ իրականացվող ճնշումն ու սահմանափակումները պետք է վերացվեն: Չեթինօղլուն նաև նշել է, որ թուրքական իշխանությունները Նիշանյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելով՝ նպատակ են ունեցել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Նիշանկանին պահել անազատության մեջ: