«Ազատ Ձայն» լրատվականը շարունակում է Ազգային գաղափարախոսությանը, Ցեղակրոնությանն ու ազգային արժեքներին նվիրված շարքը: Այսօր մեր հյուրն է ազգային գաղափարախոսությամբ ապրող մի հայ՝ Գևորգ Հովհաննիսյանը, ով «Հայոց Տերերը» գրքի հեղինակն է: Ստորև ներկայացնում ենք Ձեզ հարցազրույցը՝
Պրն Հովհաննիսյան, հայ մարդը մինչև ո՞ւր կհասնի ներկայիս կարգավիճակով:
Հոգեբանական այն վիճակը, որում այսօր գտնվում ենք մենք, շատ նման է Հայաստանի առաջին Հանրապետության կյանքի վերջին ամիսների, և դրան հաջորդած տարիների աղետալի մթնոլորտին: Պետականության զգացումի, Անկախության պահանջի, Ցեղային հպարտության, Հայրենատիրության կամքի բացակայություն. Առաջին Հանրապետության տարիներին դա արտահայտվում էր նրանով, որ Օսմանյան կայսրության ջախջախումից հետո հայկական զորքերի կողմից գրավված մեր մի շարք գավառներում, այդպես էլ չկազմակերպվեց վերաբնակեցման նպատակային գործունեություն: Այդ գավառները մնացին հայազուրկ, ավելին` չպակասեց թուրք-քրդական և ոչ մի շուն այդ տարածքներից: Նույնիսկ Հանրապետության բուն տարածքում հա յը խեղդվում էր առանձին շրջաններում բարգավաճող թուրք-թաթարական հոծ զանգվածներից: Եվ եթե Զանգերում և հարակից շրջաններում Նժդեհն ու իր համախոհները մաքրում էին հայկական գյուղերն այդ աղբից, ապա մեր կառավարության անդամներն այդպես էլ չհասկացան, որ երկրի ազգագրական միատարրության ապահովումը, ձեռք բերած հողերի վերաբնակեցումը՝ կոչվում է ԱԶԳԱԿԵՐՏՈՒՄ, առանց որի` անիմաստ է դառնում ամեն մի հաղթանակ, առանց որի` ապագա չունի և ոչ մի պետություն: Մենք գիտենք, թե ուր հասավ հայն այս ամենի արդյունքում: Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում ու Սարդարապատում հրաշքներ գործած հայը, որ մեկ տարի անց կարողացավ վերատիրել նաև կորուսյալ թվացող Հայրենիքի մի շարք գավառներին, ամիսներ հետո տեսնելու էր Կարսի խայտառակությունը, թուրքին ներս էր թողնելու աղ ու հացով, ապրելու էր Ալեքսանդրապոլի ամոթը, անցնելու էր կացնի քաղաքականության բոլոր զարհուրանքների միջով: Ո՞րն էր պատճառը, որ քաջության ու արիության հրաշքներ գործող միևնույն հայը, պատմական մեկ ակնթարթում կարող էր իջնել անարիության ու ստրկության խորխորատները. արդյո՞ք բոլշևիկը, Քեմալը, համաշխարհային դավադիր ուժերը, թե ՞ խնդիրը մեր ղեկավարության` հաղթանակից դասեր չքաղելու, մեզանում Պետության՝ իբրև արժեքի, Անկախության՝ իբրև բարձր առաքինության, ընկալումի բացակայության մեջ էր: Այսօր վերատիրել ենք պատմական Սյունիքի և Արցախի մի շարք գավառներին՝ շնորհիվ մեր զինվորների անօրինակ արիության ու բարձր հայրենանվիրումի: Կարողանո՞ւմ ենք օգտագործել այդ ձեռքբերումը՝ մեր պետության գալիքն ամրապնդելու, Արաքսի աջ ափին մեր ոտքն ամրապնդելու համար: Այսօր մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Բայց արդյո՞ք մեր պետության ներսում ունենք Ազգին հարիր նկարագիր: Զննե՛նք ուշադիր այն ամենը, ինչ կատարվում է արդեն քսան տարուց ավելի անկախություն հռչակած մեր Հանրապետության ներսում՝ սկսած իշխանական ամենաթողությունից, սոցիալական անարդար կարգերից, վերջացրած՝ համատարած արտագաղթն ու երկիրը ներսից քայքայող բազմաթիվ քաղաքական, կրոնական հոսանքների միջև ծավալված գզվռտոցը: Ազգ, Հայրենիք, Պետություն գաղափարները բացարձակ արժեքներ չեն մեզանում: Նեղ-խմբակային ցանկացած շահ բարձր է դասվում այս սրբություններից: Նույն հուսալքիչ մթնոլորտն է տիրում Սփյուռքում, ուր հայ զանգվածների ուծացումն ահագնացող չափերի է հասնում: Թե՛ Հանրապետության ներսում և թե՛ արտերկրի հայ բնակչության շրջանում օր-օրի, նպատակաուղղված կերպով, նվաղում է Հայրենատիրության ոգին: Թուրքն այլևս իբրև կենսաբանական ոխերիմ թշնամի չի ընկալվում մեզանում: Միտումնավոր կերպով, մի տեսակ անհոգ տրամադրություն է ձևավորվում բորենիների այդ ցեղի նկատմամբ: Նույնը տեղի էր ունենում 20-ականների սկզբներին: Բոլոր այս չարիքների բուն պատճառը Պետականության զգացումի իսպառ բացակայությունն է, ընդհանուր Նպատակի բացակայությունը, ինչը միայն՝ ազգային մտավորականությունը կարող է տալ: Իսկ Մտավորականությունից այսօր էլ զուրկ է հայությունը՝ թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում: Եվ եթե նախ և առաջ, հոգեբանական այս թերությունները սրբագրելու ուղղությամբ լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա քաղաքական, տնտեսական ցանկացած հաջողություն լինելու է միայն դիպվածային և ժամանակավոր: Այս վիճակով մենք կարող ենք ևս մի որոշ ժամանակ գոյատևել իբրև «քարից հաց քամող», խելացի և օր օրի՝ առավել հնարամտացող, ճարպկացող մի ժողովուրդ, բայց կփոշիանանք՝ իբրև Ազգ, իբրև Արժեք, իբրև Անկախ Պետության արժանի հավաքականություն:
Ե՞րբ սկսվեց հայի մոտ ճգնաժամ, ո՞ր ժամանակաշրջանը կվկայակոչեք և ինչո՞ւ ընկրկեցինք:
Ճգնաժամի «պաշտոնական» մեկնարկը տրվեց չորրորդ դարի սկզբներին՝ «հայոց դարձ» կոչվող արյունոտ հեղաշրջմամբ, սակայն, համոզված եմ, որ դրանից շատ առաջ, առնվազն՝ նոր թվարկությունից առաջ 3-2-րդ դարերից սկսած, մեր հավաքական հոգեբանություն սպրդեցին թերիներ, որոնք աստիճանաբար մոտեցրին 301 թվականը: Ազգային սնապարծությունը նաև օտարահաճության, օտարամոլության արմատները ես տեսնում եմ՝ դեռևս այդ շրջանից: Եզակի այն ներդաշնակությունը, որ արտացոլված էր ամենուր մեր իրականության մեջ՝ թե՛ հավատքի և թե՛ ընդհանրապես, ներազգային կյանքի բոլոր ոլորտներում, սկսեց խախտվել հենց այս շրջանից: Օտար բարքերի, արժեքների ներմուծումը աստիճանաբար բերում էր այդ ներդաշնակ կյանքի խախտման, դեպի նյութապաշտության կտրուկ անցումի: Սրանով եմ ես նաև պայմանավորում՝ մեր պատմության մեջ նախկինում չգրանցված այնպիսի տխուր երևույթներ, ինչպիսիք են օտար կողմնորոշումները, անգամ Հայոց քաղաքական հզորության գագաթնակետին, դավաճանությունները, ընդ որում՝ թե՛ արքայազունների և՛ թե քրմական դասի շրջանում: Սրանով եմ նաև պայմանավորում անասնական այն կիրքը, որով համակված, Հայոց փառահեղ տոհմերի հետնորդները հետագայում պետք է ավերեին մեր փառատաճարներն ու մեհյանները: Չորրորդ դարում ոչ միայն սկիզբ դրվեց ազգի պատմական հիշողության ոչնչացման բիրտ քաղաքականությանը, այլև ոչ պակաս աղետալի մի գործընթացի՝ նոր կրոնի վարդապետները քայլ առ քայլ սկսեցին նսեմացնել մեզանում Պետականության գաղափարը, Թագի հանդեպ ակնածանքը, պետության անհրաժեշտության գիտակցությունը: Պետականության կորստից հետո այս քաղաքականությունը դարձավ անփոփոխ այն գիծը, որից երբեք չշեղվեց Հայաստանյաց եկեղեցին: Արդյունքում՝ թերարժեքության բարդույթ, որով տառապում ենք մինչև օրս, Ազգն ու Հայրենիքը՝ ցանկացած քաղաքական, կրոնական կամ դասակարգային կաղապարի ստորադասելու հակում, որից չենք ձերբազատվել նաև այսօր:
Ինչո՞ւ չենք կարողանում պատմությունից դասեր քաղել:
Նախ, որովհետև պատմությունը մեզ համար մեռած անցյալ է, լավագույն դեպքում՝ մի գիտություն, որից կարելի է օգտվել՝ սոսկ «գլուխ գովալու» համար: Խաթարված է մեզանում Ժամանակի ըմբռնումը: Մենք այն չենք ընկալում՝ իբրև անցյալի, ներկայի և գալիքի անքակտելի մի ամբողջություն, որտեղ ոչինչ չի կորչում և ոչինչ անիմաստ, պատահական չէ: Պատմությունը՝ դա ազգային ոգու երկունքն է, որի հրդեհումներն ու նահանջները պայմանավորված են, համապատասխանաբար մեզանից յուրաքանչյուրի ազգային դիմագծի, անհատական կամքի, հոգեկան հատկանիշների վերելքով կամ վայրեջքով: Մեր նախնիները գիտեին, որ երբեք չեն մեռնում Հայկերն ու Արամները, Տիգրաններն ու Արշակները: Դրանք սոսկ անուններ են, որոնք ժամանակ առ ժամանակ մարմնավորում են ազգային Ոգին: Եվ մեր պատմությունը թռիչքներ է գրանցում այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս՝ մեր անձի մշակմամբ, նպաստում ենք այդ Ոգու բարձրացմանը մեր հոգիների կայծով, բոցավառում ենք այդ Ոգին: Պատմությունն, այսպիսով, այդ Ոգու արտահայտությունն է, որի համար հավերժ ներկա են թե՛ ժամանակի շղթաները փշրող, դեպի հավերժություն ձգտող Ցեղամարդ Հայկը և թե՛ ցեղուրաց պետրոս գետադարձերը: Եվ պատմությունից մենք դասեր քաղում ենք այնքանով, որքանով որ կարողանում ենք ընկալել բոլոր ժամանակներում այս երկու հակառակ բևեռների՝ միաժամանակ առկայության տրամաբանությունը:
Այսօր իրեն հայ զգացող յուրաքանչյուր ոք զգում է Հայաստանում տիրող վիճակը, ինչը գլխավորապես կապվում է քաղաքական ու սոցիալական վիճակի հետ, ի՞նչ եք կարծում, մի՞թե նյութն ու ճղճիմ քաղաքական խաղերն են դարձել այսօրվա մեր անկումների պատճառը:
Խորապես համոզված եմ, որ նյութապաշտական և ոչ մի վարդապետություն, անձնական, դասային շահեր հետապնդող և ոչ մի խարդավանք՝ չեն կարող մի ազգի պահել երկարատև մղձավանջի ճիրաններում, եթե այդ ազգն իր սնունդը ստանում է սեփական արմատներից: Երբ ասում ենք՝ «սնվել սեփական արմատներից», սրանք սոսկ վերամբարձ խոսքեր չեն, այլ նախ և առաջ, ենթադրում են՝ վերագտնել նախնական մաքրությունը, տեսքը, դառնալ ինքնաճանաչ, այսինքն՝ ստանալ, յուրացնել այն, ինչն ի վերուստ տրված է յուրաքանչյուր Տեսակի՝ գոյության կռվում կենսունակ մնալու և չպարտվելու համար: Ծառը չորացնելու ամենակարճ ճանապարհը նրան արմատներից կտրելն է: Շարունակ կրկնվող մեր ազգային միանման դժբախտությունների, այդ դժբախտություններից, աղետներից դասեր չքաղելու ցանկության և կարողության մեր պակասի, օր- օրի մեզանում խորացող նյութապաշտական, եսասիրական ժանտախտի գլխավոր պատճառը ազգային արմատներից՝ Ցեղի ակունքից մեր չսնվելն է:
Մեր երկրում, և ոչ միայն, ողջ աշխարհում փորձ է արվում տրորել բոլոր տեսակի ազգային գաղափարախոսությունները, դրանք փոխարինելով ժողովրդավարությամբ, կեղծ ազատարարությամբ ու համահարթեցման գաղափարներով, այս երևույթը տարիներ, նույնիսկ դարեր է շարունակվում, Հայաստանն օր օրի կուլ է գնում, կա ինչ-որ ելք խուսափելու այս համահարթեցումից: Չեք կարծում, որ ազգային գաղափարախոսության, և ընդհանրապես ազգայինի ոչնչացմամբ փորձում են վերացնել ազգերը:
Աշխարհում, ընդհանրապես ոչինչ նոր չէ, և ցանկացած երևույթի, խնդրի լուծման բանալին կարող ենք գտնել մեր պատմության խորհուրդների մեջ: Համահարթեցման վարակը, ազգայինի դեմ ճնշումները գալիս են հազարամյակների խորքերից: Եվ եթե Հայկազյան տիրակալներին հաջողվում էր կասեցնել սեմական աշխարհակալության ընթացքը, հպարտ վեհությամբ Հայկական բարձրավանդակը փակել հելլենիստական հաղթարշավի առջև և հարմար պահ որսալով՝ տարածվել ու կրկին աշխարհակալել, ապա այսօր, Հայոց պետությունը, հասկանալիորեն, զուրկ է՝ տիեզերաքաղաքացիական, ժողովրդավարական, ազատական գաղափարներին, ճնշումներին ու պարտադրանքներին հպարտորեն «ոչ» ասելու կարողությունից: Խնդիրն ավելի է ծանրանում նրանով, որ համահարթեցման հաղթարշավն առավել արդյունավետ կերպարանք է ստանում թե՛ կառավարության և թե՛ «ազգայինի» դիմակով հանդես եկողների գործունեության շնորհիվ: Ցեղակրոնությունից, և ընդհանրապես, ազգայնականությունից, ազգային արժեհամակարգից խոսող հանրային շատ գործիչներ, արդեն շատ վաղուց, իրար են խառնել «ժողովրդավարությունն» ու «նացիզմը», «ազատականությունն» ու «սոցիալիզմը», «կեղծ էզոթերիզմն» ու «ազգային արժեհամակարգը»: Սակայն, ելք միշտ էլ կա: Պետք է նախ և առաջ հասկանալ, թե այդ ի՞նչն էր ուժ տալիս մեր նախնիներին համաշխարհային ցանկացած զարգացման դեպքում միշտ մնալ բարձունքի վրա՝ գոնե տարածաշրջանային մակարդակով: Հայկականության տեսաբանները համոզված էին, որ ցանկացած դժվարություն, համաշխարհային դավ, քաղաքական, տնտեսական, թե հոգեբանական ամենահզոր ճնշումն իսկ՝ հաղթահարելի է, եթե Հայոց բախտը վարողները գիտակցեն հազարամյակների խորքից եկող մի ճշմարտություն՝ այն է. մեր Հայրենիքը՝ Հայկական բարձրավանդակը, աշխարհագրորեն ամբողջական մի մարզ է, ինչը գեոսոֆիայի լեզվով նշանակում է՝ բնական մի անհատականություն: Բնական յուրաքանչյուր անհատականություն ունի իր բնաբևեռն ու բնակորիզը: Եվ եթե բնակորիզը ազգագրորեն ամբողջական է, իսկ այդ կորիզը կազմող ազգը՝ կենսաբանորեն ու հոգեբանորեն առողջ, ապա նրա քաղաքական ուժի ծավալումը, վաղ թե ուշ, դառնում է անխուսափելի, քանզի առողջ օրգանիզմները՝ միշտ էլ ծավալվում են: Իսկ եթե ազգագրորեն խոցվում է բնակորիզը, ապա տվյալ ազգն, իբրև հիվանդ օրգանիզմ, աստիճանաբար կծկվում է: Հայկազյան մեր արքաներին հաջողվում էր դեմ կանգնել համաշխարհայնացման բոլոր մարտահրավերներին՝ ազգագրորեն անխոցելի պահելով մեր Հայրենիքի բնակորիզը, որտեղ ապրող մեր նախնիներին ղեկավարում էր մեկ օրենք՝ Ներցեղային բարոյականի օրենքը: Սրա շնորհիվ էր, որ քաղաքական ցանկացած դժվարության պարբերաբար հաջորդում էր Հայկական զենքի հերթական հաղթարշավը: Այն պահից, երբ այդ բնակորիզը խոցվեց, երբ օտար ցեղերը սկսեցին հաստատվել Հայոց կենտրոնական գավառներում՝ իրենց հետ բերելով միայն իրենց հարիր արժեհամակարգ, օրենքներ ու բարքեր, ունեցանք հայրենադավ ազնվականների մի ողջ շարասյուն, պալատական խարդավանքներ, քրիստոնեական հեղաշրջում, Պետականության կործանում, և իբրև արդյունք՝ ազգագրորեն հայաթափված Հայկական բարձրավանդակ: Այս ամենը ցույց են տալիս, որ աստիճանաբար ավանդույթ դարձած սխալ ղեկավարման արդյունքում, ընկել ենք՝ նախ հոգեբանորեն, ապա դարերի ընթացքում վերածվել փթախտավոր մի հավաքականության, որին կարելի է որակել ինչպես կամենաք՝ կրոնական հոտ, համայնք, միայն ոչ՝ ընդհանուր ծագման հպարտությունը ապրող Ազգ:
Եթե ցանկանում ենք վերագտնել մեր դիմադրողականությունը, ապա անհրաժեշտորեն պետք է գիտակցենք Ներցեղային բարոյականով ապրելու հրամայականը, որն ասում է. Ազգը դասակարգերի, կուսակցությունների, կրոնական թեմերի բաժանված անորոշ զանգված չէ, այլ միևնույն Ծագմամբ ճակատագրորեն իրար զոդվածների կուռ ամբողջություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր Հայ պետք է հասկանա, որ չկա արևի տակ առավել բարձր ու սրբազան արժեք, քան Հայ լինելն ու մնալն է: Միայն այս գիտակցության, դրանով պայմանավորված դաստիարակությանը զարկ տալու արդյունքում, աստիճանաբար կունենանք և ՛քաղաքական հաջողություններ, և՛ ազգագրորեն կրկին միատարր Հայկական բարձրավանդակ:
Ի՞նչը կփրկի հային, կա՞ ինչ-որ գաղափարախոսություն, ինչ-որ ազգային ծրագիր, որը կարող է փրկություն լինել:
Ազգային գաղափարախոսություն, միասնական հայեցակարգ, որպես այդպիսին, մինչ օրս չի ձևավորվել: Դրա պատճառները մի քանիսն են: Նախ, իշխանությունների կողմից երբևէ չի կարևորվել դրա անհրաժեշտությունը, ավելին՝ ունեցել ենք «մտքի հանճարներ», ովքեր ազգային գաղափարախոսությունը որակել են «կեղծ կատեգորիա»: Այսօր, թեև նման որակումներ չեն տրվում, սակայն իրավիճակը ոչնչով լավ չէ նախորդներից: Ասել, թե անհատ մտավորականների կողմից չի կարևորվում ազգային գաղափարախոսության առկայության անհրաժեշտությունը, սխալ կլինի: Շատերն են որոնումների մեջ, շատերն են գիտակցում խնդրի հրատապությունը, և այն հանգամանքը, որ մինչ օրս մեր բուռն ցանկությունը կյանքի չի կոչվել, ցույց է տալիս մի բան. մենք պարզապես խանգարում ենք միմյանց՝ մեկս մյուսին լրացնելու փոխարեն: Յուրաքանչյուրը հորինում է իր «արարչական օրենքներն» ու աստվածային մի վեհությամբ սպասում, թե երբ են մյուսները օրհնելու իր ստեղծագործությունը: Բնականաբար, մյուսներն էլ, ոչ պակաս արժեքավոր «օրենսգրքեր», «արիական մոռացված իմաստնություններ» ու «վերբանական հասկացողությունների» ժողովածուներ են հրատարակում, և արդյունքում՝ սկսվում է փոխադարձ զգուշավորությունների, խարդավանքների ու մեղադրանքների մի խառնաշփոթ: Այսպես, տարիներ շարունակ: Անձամբ ես համոզված եմ, որ ձևավորվելիք գաղափարախոսությունը պետք է անհրաժեշտորեն խարսխվի Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների վրա, և բնականաբար, անդրադառնա բոլոր այն ոլորտներին, որոնք առնչվում են մեր Տեսակին: Ցեղակրոն և Տարոնական ուսմունքները շոշափում և հնարավորություն են տալիս զարգացնելու մեր կյանքին առնչվող բոլոր կենսական խնդիրները՝ սկսած գոյության կռվի ամենատարրական օրենքներից, վերջացրած՝ բնազանցական, հասարակագիտական, քաղաքական, դաստիարակչական…
Նշեցիք Ցեղակրոնության և Տարոնականության մասին, որոնք այսօր էլ կարող են պայքարի հիմնաքար դառնալ, բայց մի՞թե հնարավոր է:
Հնարավոր է, եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ այն, ինչ ունենք, անցել է կյանքի ու մահվան դաժան փորձություն, ցույց տվել իր կենսունակությունը, հոգիներ հեղաշրջելու իր կարողությունը: Որ պետք չէ անտեսել ազգային մեր ժառանգությունը և կապկել օտար արժեքներն ու օրենքները՝ ինչ տեսքով և ինչ անվան տակ էլ, որ դրանք ներկայացվեն: Մեր բոլոր ջանքերը՝ ուղղված ազգային գաղափարախոսության որոնումներին, դատապարտված են ձախողման, եթե չենք կարողանում գնահատել այն, ինչ արդեն տրված է մեզ: Մնում է միայն, որ գաղափարական պրպտումների մեջ հալումաշ եղած մեր մտավորականներն ու հանրային գործիչները ոչ թե բավարարվեն գովազդային ճառերով, այլ խորապես ընկալեն այս երկու ուսմունքների ներդաշնակ միասնականությունը, և յուրաքանչյուրն, ըստ իր ոլորտի և իր կարողությունների, զարգացնի և նոր բարձունքների հասցնի այդ կուռ ամբողջությունը: Մարդիկ ահռելի աշխատանք են տանում, ստեղծում կամ հավաքում, իրար կպցնում ինչ-ինչ փիլիսոփայական դրույթներ, և հետո միայն, ցավով պարզում, որ իրենցից դեռ շատ առաջ, այդ ամենի մասին արդեն գրվել է՝ և շատ ավելի պարզ, հասկանալի ու հանճարեղ: Ցավալի է, բայց սա է մեր իրականությունը: Թաղվում են կեղծ էզոթերիզմի, թաքնագիտության որոգայթներում ՝ փորձելով այնտեղ գտնել ազգի փրկության բանալին. ահա Ձեզ հեքիաթների, Էպոսի, ազգային բանահյուսության ամենատարբեր գոհարների, վերջապես Տարոնականության տված խորհուրդները՝ ճշմարիտ աստվածահաղորդության, անցողիկի և հավերժի, բնականի և բնազանցականի փոխառնչությունների մասին: Բայց մենք սովոր ենք ժխտել մեր նախորդ սերունդներին, անտեսել նրանց կուտակած փորձը, և հավատալ անկեղծորեն, թե աշխարհում կարելի է ստեղծել նորը: Եվ այսպես, խառնաշփոթը՝ ազգային պրպտումներում շարունակվում է: Անձամբ ես համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է, քանզի բնականորեն մարդիկ չեն համախմբվում անգամ ամենակենսագործ, առողջ գաղափարների շուրջ,՝ եթե այդ գաղափարները ներկայացնողները զուրկ են դինամիզմից, Արարքի անընդունակ են: Երբ գալիս է պահը, երևան է գալիս նա, ով համախմբում է բոլոր շահագրգիռ ուժերին, և այստեղ խնդիրն այն է, թե համախմբում է առողջ գաղափարի՞, թե՞ իր անձի շուրջ: Դրանից է կախված ազգի հետագա քաղաքական բախտը: Ամենևին էլ պարտադիր չէ, որ Ցեղակրոն և Տարոնական ուսմունքները բարձրացվեն պաշտոնական գաղափարախոսության մակարդակի: Ընդհակառակը՝ մեր ժամանակներում հասկանալի է՝ դա այնքան էլ անվտանգ չէ: Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչպես են արժեզրկվում լավագույն գաղափարներն անգամ, երբ դրանք հնչում են պետական ծառայողների, դրամատերերի, իշխող կուսակցության, և ընդհանրապես, վարչախմբի, կառավարության անդամների շուրթերից: Հարկավոր է պարզապես զարկ տալ՝ այդ ուսմունքների ոգով մատաղ սերնդին դաստիարակելու գործին: Դա կբերի բարքերի առողջացում՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Դա արմատախիլ կանի հային անհարիր բոլոր երևույթները՝ սկսած կաշառակերությունից, վերջացրած՝ դպրոցում, թե բանակում տիրող ծանր, սպանիչ մթնոլորտով: Բայց դրա համար, նախ և առաջ, անհրաժեշտ է, որ գործին զարկ տվողներն՝ իրենք զերծ լինեն այդ արատներից, որ իրենք սեփական օրինակով ցույց տան, թե Հայոց աշխարհում արևը ծագում և մայր է մտնում բոլորի համար հավասար՝ անկախ դիրքից ու կարողությունից, որ սահմանամերձ շրջաններում ապրող գյուղացու, դիրքապահ զինվորի և խոշոր դրամատերերի միջև կա մեկ տարբերություն. առաջին երկուսն իրենց պարտավորության մեծությամբ առավել գնահատված են պետության կողմից: Չկա ՞ն այս նախադրյալները՝ դեռևս վաղ է խոսել ճշմարիտ գաղափարախոսության արմատավորումից. այն,միևնույն է, արժեզրկվելու է հենց սկզբից:
Վերջերս շատերն են խոսում Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Թումանյանի, Պատկանյանի գաղափարների ու հայափրկիչ գործերի մասին, մի՞թե կարելի է այս մարդկանց խոսքը դարձնել շարքային խոսակցության թեմա, արդյոք այս կերպ չեն փորձում նսեմացնել նրանց փառահեղ գաղափարները, որոնք էլ գուցե այն ելքերն են, որ այսքան տարի փնտրում ենք:
Դուք ճիշտ եք նկատել. Նժդեհ, Ասատրյան ու Թումանյան ցիտողների մեծ մասը գիտակցաբար, թե անգիտակցորեն, արժեզրկում է նրանց գաղափարները: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ակամա վարկաբեկողները լինեն վատ հայեր: Դրանց մի մասը պարզապես զուրկ են սերունդ առաջնորդելու կարողությունից, անընդունակ են որևէ ներգործուն արարքի, դանդաղամիտ են, երկնչող, նաև՝ կարիերիստ, և նվիրական անուններն ու մեծ գաղափարներին իրենց ծանոթությունն օգտագործում են սոսկ սեփական նախաձեռնությամբ կամ ինչ-ինչ տերերի թելադրանքով բացված ակումբ-համքարությունների գովազդն իրականացնելու համար: Ու հենց դրանով էլ, հենց իրենց անձով՝ արժեզրկում են իրենց շուրթերից հնչած ցանկացած առողջ գաղափար: Կա շաղակրատների մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր տեսակ: Սրանք միայն մակերեսորեն, քարոզչական պաստառների մակարդակով են ծանոթ ազգային գաղափարներին, և հաճախ խառնում են ամեն ինչ: Դեռևս Հայկ Ասատրյանն է նկատել, որ գիտության, իմացականության և հոգևոր զարգացման ոլորտներում դարեր շարունակ «հետևակ» մնացած հայ ազգային գործիչներին հատուկ է մի շատ տխուր և աղետալի ախտ. միևնույն անձի մեջ հավասարաչափ կերպով տեղ են գտել՝ անիշխանականն ու միապետականը, կոմունիստն ու ազատականը, իդեալիստն ու ռեալիստը, աշխարհաքաղաքացին ու թունդ ազգայնականը… Նժդեհի, Ասատրյանի, Պարոնյանի, մեր մյուս մեծերի գաղափարներն՝ իբրև մահակ օգտագործող այս տեսակը, իրականում, շատ հաճախ, ոչ միայն զավեշտալի վիճակի մեջ է դնում իրեն, այլև բնականորեն, տեղեկացվածության պակաս ունեցող մեծամասնության աչքին, կասկածելի դարձնում իր քարոզած լոզունգների լրջությունը: Ազգային մեծերին և նրանց գաղափարները՝ չարամտորեն վարկաբեկելու նպատակով աջ ու ձախ գործածողներին հարկ չէ այստեղ անդրադառնալ, քանզի բազմիցս անդրադարձ արվել է դրանց գործունեությանը: Դա հոգևոր գերեզմանափորի տեսակն է, որ յուրաքանչյուր տխուր երևույթ օգտագործում է իր ապրուստը հայթայթլու համար, տվյալ դեպքում՝ իշխանությունների կողմից թույլ տրված ցանկացած սխալ կամ արատավոր դեպք նրա համար ևս մեկ առիթ է՝ ոչ թե բուն մեղավորին, այլ Ցեղակրոն ուսմունքը պախարակելու համար: Ընդհանրապես, մեծ արժեքներից տեղի-անտեղի խոսողների պակաս մենք երբեք չենք ունեցել, և կարծում եմ, չենք էլ ունենա: Պարզապես, հարկավոր է առավելագույնս բարձրացնել երիտասարդ սերնդի ինքնաճանաչողության մակարդակը, և շաղակրատներն այնքան էլ վտանգավոր չեն լինի:
Այսօր հայը նույնիսկ խնդիր ունի հասկանալու ազգ և ժողովուրդ երևույթների տարբերությունը, արդյոք սա վտանգավոր չէ: Ի՞նչ անենք ազգայինը արժևորելու համար:
Ազգը՝ դա ծագման ընդհանրությամբ կապվածների բնական մի օրգանիզմ է, որն ունի նաև կենսաբանական խորք, քանզի նրանում գործում է՝ գոյության կռվին ծառայող նպատակահարմար որակները ժառանգականորեն փոխանցող Ցեղի ուժը: Ժողովուրդն, ընդհակառակը, չի նախատեսում՝ ո՛չ արյան, ո՛չ բնական Հայրենիքի, ո՛չ լեզվի, և ո՛չ էլ՝ մշակույթի ընդհանրություն: Այն կարող է լինել դասակարգերի, խմբավորումների, կրոնական հոսանքների մի ժամանակավոր միություն, մեկտեղ ժողովվածների մի ամբողջություն, որը զուրկ է միայն ազգին բնորոշ ցեղային արթուն բնազդից, և ապրում է միայն՝ հացի ժխորով: Մշակույթ ստեղծում է միայն ազգը, և իրականում, ազգայինն արժևորելու առաջին նախապայմանը՝ հենց մեր ազգի, մեր տեսակի թողած հետքը՝ մեր մշակույթը ճանաչելն է, մեր պատմությունը, մեր արժեքների համակարգն իրապես յուրացնելը: Միայն ինքնաճանաչը, միայն սեփական տեսակի հստակ գիտակցությունն ունեցողը կարող է ճշմարտորեն արժևորել այն, ինչ իրենն է: Ինքնաճանաչողությունը, ինչն այս դեպքում կնշանակի՝ ցեղաճանաչությունը, առաջին նախապայմանն է՝ ազգայինի արժևորման, ազգային թերարժեքության, ինչու չէ՝ նաև ազգային սնապարծության բարդույթների վերացման ուղղությամբ: Պատահական չէ, որ Ցեղակրոն ուսմունքի զարգացման հաջորդականությունը պայմանավորող առաջին աստիճանը՝ Ցեղաճանաչությունն է:
Ցեղը, ազգը պահելու ու հարատևելու համար ի՞նչ է պետք ունենալ, և արդյո՞ք մեր նախնիներից ժառանգածն այսօր վտանգի տակ չէ:
Որևէ ազգ՝ Արարչի կողմից նախասահմանված չէ հավերժացման: Ազգերը կարող են հարատևել, բայց նաև՝ անհետանալ պատմության ասպարեզից, կախված իրենց կենսունակությունից: Իսկ կենսունակ ու առողջ է այն ազգը, որի անդամները ցեղահաղորդ են, այսինքն, որի մեջ ուժեղ է կենսաբանական այն զորույթը, որը հանդիսանում է տեսակի ինքնատիպության ամենագլխավոր երաշխիքներից մեկը՝ Ցեղը: Այդ ինքնատիպությունը պայմանավորող մյուս զորեղ ուժը՝ Հայրենիքն է, որից են բնիկ ազգերը ստանում իրենց կերպատու գործոնների մի հսկայական մասը, նաև այնքան անհրաժեշտ կենսա-էներգիան: Սա է պատճառը, որ քանի դեռ մեզանից խլված է մեր բնական Հայրենիքի թեկուզ մեկ պատառ, մենք վտանգված ենք՝ իբրև ազգ, մենք զուրկ ենք մեր ծագման բնական միջավայրում լիարժեք ինքնադրսևորվելու, զարգանալու հնարավորությունից, մենք խզել ենք կապը մեր ֆիզիկական, հոգեբանական շատ հատկանիշներ պայմանավորող հարազատ բնության հետ: Թուրքը, տիրանալով մեր Հայրենիքին, ոչ միայն ջնջել է մեր ազգի կեսը, այլև՝ վտանգի տակ դրել մյուս կեսի ապագան: Իբրև Տեսակ, որին Արարչի կողմից շնորհված են՝ իր բնատարածքով ու Ցեղային ոգով պայմանավորված որակներ ու առաքինություններ, մենք վտանգված ենք, քանզի զուրկ՝ Հայկական բարձրավանդակի ամբողջական տարածքից, զուրկ ենք նաև՝ այդ որակներն ու առաքինությունները վերագտնելու հնարավորությունից: Իբրև Տեսակ՝ հարատևելու համար, մենք անհրաժեշտաբար պետք է վերատիրենք մեր Հայրենիքին: Նախնյաց ժառանգության փոշիացման ու Ցեղի գալիքը վտանգելու մյուս պատճառներից մեկն էլ՝ արյան վատասերումն է: «Արյան վատասերում» ասելով՝ ես հասկանում եմ, նախ և առաջ, Հայ արյան խառնումը օտարների հետ, ինչ անուն էլ, որ այդ օտարներն ունենան: Խառնազգի ամուսնությունների արդյունքում ձևավորված սերնդի մոտ արդեն թուլանում են Հային հատուկ շատ որակներ, և այսպես շարունակ: Մեզ հարկավոր է մեկ ընդհանուր ՆՊԱՏԱԿ, որը չպետք է լինի արհեստական, ամպագորգոռ, վերացական մարդկության «փրկության ցավով» համակված: Այն պետք է լինի խիստ իրական, և միաժամանակ հետապնդի հավերժական շահ: Այն պետք է ունենա կենսաբանական խորք և բխի՝ կոնկրետ մեր ազգի շահից: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ազգի կենսաբանական նպատակը, որ ծննդի պահից առկա է ցանկացած մարդու մեջ, դա ինքնատիպության պահպանումն է, այսինքն՝ Տեսակի հավերժացումը, որը հնարավոր է միայն սեփական հարկի տակ, սեփական արժեքների միջոցով: Այսպիսով՝ Հայ Տեսակի հավերժացումը Հայկական ամբողջական բարձրավանդակում. ահա այն մեծ Նպատակը, որին հասնելու համար վերակերտվելիք ազգային հայեցակարգի, ծրագրերի միջոցով, դրանց շուրջ համախմբվելով միայն, կարող ենք ամրապնդել մեր դիրքերը՝ արևի տակ հաստատուն տեղ ունենալու համար մղվող գոյության կռվում:














