ՄԻԵԴ-ն ընդունել է Փերինչեքի գործով Շվեցարիայի կառավարության դիմումը

20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Շվեցարիայի կառավարության դիմումը՝ «Դողու Փերինչեքի դատավարության» որոշումը վճռաբեկ մարմնում բողոքարկելու վերաբերյալ:

Թուրքական «Բանվորական» կուսակցության նախագահազգայնական հայացքներով հայտնի Դողու Փերինչեքը Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար այդ երկրի դատական իշխանությունների կողմից դատապարտվել էր դրամական տույժի: Փերինչեքը Շվեցարական դատարանի որոշումը բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որն էլ որոշում էր կայացրել վերջինիս օգտին՝ հիմնավորելով, որ Փերինչեքի հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի շրջանակներում:

Շվեցարիայի կառավարությունն էլ իր հերթին դիմում էր ներկայացրել՝ Փերինչեքի որոշումը ՄԻԵԴ-ի  գերագույն դատարանում բողոքարկելու համար:

Թուրքական «MTV»-ի հաղորդմամբ՝ այսօր ՄԻԵԴ-ն ընդունել է Շվեցարիայի կառավարության դիմումը: Սպասվում է, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: