Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան

76

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հայագետ, գիտնական, հոգեբանական գիտությունների դոկտոր, «Language as a Fingerprint» երկհատորյակ աշխատության հեղինակ Վահան Սեթյանի հետ հարցազրույց, ում հետ զրուցել ենք հայոց պատմության կեղծարարների, կեղծ հայագիտության և ներկա գիտական աշխարհում մեր ունեցած բացերի մասին:

Պրն. Սեթյան, արդեն  2000 տարի է՝ հայ ազգն ապրում է խավարի մեջ, քանզի ջնջվել է իր պատմության թելը, վերացել է իր հավատամքը, ինչպե՞ս կարող է հայը դուրս գալ այս խավարից, հնարավո՞ր է կորցրածը ետ բերել:

Մեղմ է ասված, որ 2000 տարի ենք ապրում մթության մեջ: Սրա ակունքները մեր ճանապարհին են կանգնել 2000 տարուց էլ առաջ, բայց մենք պետք է թողնենք այդ մասը հետագա քննության համար և զբաղվենք ավարտով, որը 2000 տարի առաջ էր: Մենք պետք է մեր մտքում պահենք այն փաստը՝ եթե ինչ որ բան գոյություն է ունեցել, բայց անհետացել է, իմաստության և ձգտման միջոցով կարելի է վերականգնել: Որպեսզի հայը դուրս գա այս մտավոր թմբիրից, նա պետք է ջանքեր գործադրի գիտակցելու, որ իր պատմությունը աղավաղված է, գիտակցելու հսկայական չափերի հասնող կորուստները և համեմատելու այն եղածի հետ: Այս միջոցով հայն ի վիճակի կլինի տեսնել, որ իրավիճակը ավելի վատ է, քան նա կարծում է, և որ պահպանվածը նույնիսկ 1 տոկոսը չէ այն ամենի, ինչ նա ունեցել է հազարավոր տարիների ընթացքում: Ես նույնիսկ չեմ խոսում հոգևոր զարթոնքի մասին, ի դեպ նկատի ունեմ միայն գիտակցված և ռացիոնալ զարթոնքը, որ կարողանանք սկսել տարբերակել՝ որն է ճշմարիտը և որը կեղծը պատմության մեջ, և սկսենք ջնջել անհեթեթությունները, որոնցով սնվել են անհամար սերունդներ: Աշխարհը նույնիսկ չգիտի, թե որտեղ է Հայաստանը, ինչպե՞ս մենք կարող ենք ակնկալել, որ նրանք  կհասկանան կամ նույնիսկ կընդունեն, որ հայերն ունեն ավելի հին պատմություն, քան Եգիպտոսն ու Շումերը միասին վերցված: Շատ ջանքեր են գործադրվում երեխաներին կեղծ և ոչ ճիշտ պատմություն սովորեցնելու վրա, և մենք սովորել ենք կրկնել անհեթեթությունները որպես ավանդական անցյալ, պետք է սրա վերջը դրվի, և փոխարենը մեզ հարկավոր է ակտիվացնել մեր ջանքերը, որպեսզի ավելի արագ կարողանանք բացահայտել և վերագտնել մեր իրական պատմությունը:

Այս ամենին զուգընթաց ,շուրջ երկու դար է՝ հայոց պատմության կեղծումն ավելի բուռն ընթացք է ստացել, հազարավոր գրքեր են հրատարակվել, որտեղ հայ ազգի պատմությունն ամբողջությամբ աղավաղվել է, ո՞րն է հայոց պատմությունը կեղծելու նպատակը, մի՞գուցե ակունքները շատ խորն են:

Հայոց պատմությունը մեծ չափով կեղծվել և շարունակվել է կեղծվել ոչ միայն վերջին 200 տարիների ընթացքում, այլև այն օրից, երբ հայերը փոխեցին իրենց հավատամքը՝ Միհրականությունից անցում կատարելով Քրիտոնեությանը: Չնայած այդ փոփոխություն ասվածը չակերտավոր է, քանզի քրիստոնեությունը հայերին պարտադրվել է ինչպես որ ողջ աշխարհին: Այնուամենայնիվ, հայերի պարագայում ավերածությունները համընդհանուր էին. ավերվում էր այն ամենը, ինչ հայերն ունեին: Եվրոպայում 17, 18 և 19-րդ դարերի ընթացքում փորձել են վերականգնել հայոց պատմությունը և որոշել ամբողջ աշխարհում նրա ազդեցությունը տարբեր լեզուների և ազգերի վրա բոլոր ժամանակները վերցված: Այնուամենայնիվ, վերջին մոտեցումը եղավ 19-րդ դարում, մենք կարող ենք մեծ անցումներ տեսնել այդ մոտեցումների մեջ. ասենք հայերի հնագույն ժողովուրդ լինելուց մինչև հայերի եկվոր լինելը, որ իբր հայերը նշանակալի ներդրում չունեն աշխարհում, նույնիսկ ավելին, այն, ինչ ունեն, իրենց տրվել է ուրիշ ազգերի և ուրիշ հնագույն քաղաքակրթությունների կողմից: Ակնհայտ է, իմ տեսանկյունից սա ամենաքիչը հնագույն հայերից մնացած վերջին փշրանքների միտումնավոր ոչնչացումն է: Օրակարգը պարզ է: Ես վստահ չեմ, բայց հստակ ջանքեր են գործադրվում ջնջելու հայերի անցյալը: Պետք է հաշվի առնենք, որ Հայոց Ցեղասպանությունից հետո շատ գրքեր գրվեցին՝ փորձելով թաքցնել հայերի հնագույն կերպարը և նրանց տեղը պատմության մեջ, և հայերը նահանջեցին իրենց դեմ եղած այդ վտանգից պաշտպանելվու համար: Հետևաբար մենք 120 տարի ետ ենք մեր պաշտպանական ռազմավարությունների մեջ: Դրա պատճառով է, որ մենք այսօր ավելի շատ տեսնում ենք զեղծարարություններ և կեղծված փաստաթղթեր հայերի մասին, քան գրականություն, որն աջակցում է հայերի հնագույն անցյալը: Սա հոգեբանական ազդեցություն է ունեցել հետագա սերունդներրի վրա, թերարժեքության բարդույթներ առաջ բերել, անփութություն, անիրազեկություն և  չարություն: Նրանք թուլացրել են մեր ազգային ինքնությունը, թե ով ենք մենք իրականում, և որքան փառահեղ էր մեր հնագույն անցյալը:

 Խոսելով հայոց պատմության կեղծարարների մասին՝ չենք կարող չնշել, որ այսօր Միացյալ Նահագներում կեղծ հայագետների մեծ դպրոց է գործում : Ի՞նչ կասեք այդ մասին, ովքե՞ր են նրանք, այսօր ի՞նչ վնաս են հասցնում հայ ազգին:

Հայոց պատմության կեղծարարները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում նույն կերպով են վնաս հասցնում, ինչպես որ Հայաստանում  գործող ակադեմիական կենտրոնները: Ես վստահ եմ՝ Հայաստանում մասնագետներ կան, ովքեր, օրինակի համար, պնդում են, որ ուրարտացիները և հայերը նույն ժողովուրդը չեն, կամ նրանք խոսում են տարբեր լեզուներով, կամ էլ հարցադրում են արել՝ արդյոք հայերը ապրել են իրենց ներկա հողերում նախքան մ.թ.ա. 6-րդ դարը: Մենք նաև ունենք հայեր, ովքեր փախել են Հայաստանից, իրենց «կրթությունը» ստացել Եվրոպական ինչ որ մի երկրում և սկսել են կեղծել հայոց պատմությունը: Ես վստահ եմ՝ Հայաստանը շատ հյուրեր է ունենում արտասահմանից, ովքեր հայտնի կեղծարարներ են, բայց շարունակում են գալ Հայաստան և «սովորեցնել» երեխաներին և երիտասարդներին իրենց «պատմությունը»: Դրա համար էլ, հայոց պատմության կեղծումը չի կատարվում միայն ԱՄՆ-ի հայագետների կողմից, այլ ողջ աշխարհի կողմից: Ես կարող եմ ասել, որ հայոց պատմության աղավաղման մեծագույն սպառնալիքը հակահայ հայից է գալիս, նրանցից շատերը, ովքեր Հայաստանից դուրս են գործում, ուզում են վնասել: Եթե մենք ունենք հայեր, ովքեր ուզում են կեղծել պատմությունը, ուրեմն, իհարկե, ոչ հայերը նույնը կանեն և նույնիսկ ավելին:

Ըստ այդմ՝ ինչ որ մեթոդներ կամ մեխանիզմներ կա՞ն, որոնց կիրառումով հնարավոր կլինի արգելափակել այդ կեղծ հայագետների գործունեությունը, թե՞ նրանց հովանավորները շատ զորեղ են, կա՞ն տվյալներ, թե ովքեր են այս կեղծիքի ետևում կանգնած:

Հեղինակավոր անձինք, ովքեր կծառայեն որպես ուղեցույց համակարգեր հայոց պատմության գրականության համար, պետք է լինեն միջազգային: Մենք օգնության կարիք ունենք ոչ միայն կիրթ պատմաբաններից և լեզվաբաններից, ովքեր ստացել են իրենց վկայակաները պատմության կամ լեզվի բնագավառից, այլև նրանց, ովքեր այլ բնագավառների կրթություն ունեն, նրանցից, ովքեր գիտեն՝ ինչպես անել հետազոտություն, ինչպես հավաքել ինֆորմացիա, ինչպես գիտականորեն գրել և ինչպես դա ներկայացնել հանրությանը: Մենք շատ փոքրաթիվ ենք, այսինքն՝ պետք է աշխատենք միասին ավելի ու ավելի հաճախակի:

Ի՞նչ են ուզում ապացուցել կեղծ հայագետները, որո՞նք են նրանց հիմնական հակահայկական պնդումները:

Երբ ինչ-որ մեկը չի արժևորում իր իրական պատմությունը, ուրիշները առիթը բաց չեն թողնում այն սեփականաշնորհելու: Թե ինչու են թուրքերը, ադրբեջանցիները, վրացիները և շատ ուրիշ էթնիկ խմբեր ուզում հայոց պատմությունը ներկայացնել որպես իրենցը, պատճառը մեկն է՝ հայերը դա թույլ են տալիս: Քրիստոնեությունը հսկայածավալ վնաս է հասցրել մեր հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացողությանը, մեր հնագույն անցյալի հետ կապին: Այն կտրում է թելը, որ կապում էր հայերին իրենց հնագույն ուսմունքին և հնագույն պատմությանը: Որպես հետևանք՝  օտարներն այս երևույթը  դիտարկում են, որ հայերն անտեսում ու անուշադրություն են դրսևորում իրենց պատմության հանդեպ: Մենք հակված ենք քննադատել Վրաստանին, որը ոչ միայն գողանում է մեր եկեղեցիները, այլև ջնջում է հայկական ճարտարապետական հիշողությունը նրանցից: Երբևէ լսե՞լ եք, որ ցանկանան վերականգնել հայոց հնագույն տաճարները: Բայց կարող ենք տեսնել, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում մի նոր եկեղեցի կառուցելու համար՝ տարիներ շարունակ մարդկանց պահելով խավարի մեջ: Ինչո՞ւ կառավարությունը չի հովանավորում, որպեսզի հնավայրերում պեղումներ իրականացվեն և պատմությունը պահպանվի: Այստեղ է հարցը: Եթե Հայաստանը մարդկության բնօրանն է, և մենք ունենք ավելի քան 12.000 տարվա պատմություն, ինչո՞ւ մենք չենք կառուցում ամենամեծ թանգարանը, որտեղ կկարողանանք ներկայացնել մեր հնագույն պատմությունը և աշխարհի հնագույն քաղաքակրթություններից հայտնաբերված նմուշներ: Մյուսների համեմատ՝ մենք ավելի շատ իրավունք ունենք: Արդյո՞ք մենք ամենահին էթնո-լեզվաբանական խումբը չենք, որ վերապրել է վերջին Սառցե դարաշրջանից հետո: Բայց ոչ, մենք չենք պատրաստվում դա անել: Իսկ գիտե՞ք, որ Թուրքիան կառուցում է աշխարհում ամենամեծ թանգարանը, և այն,  ինչ  նրանք պատրաստվում են այնտեղ ցուցադրել իրենց հետ որևէ կապ չունի: Նրանք չեն պատրաստվում ներկայացնել գտածոները որպես հայկական, չնայած որ դրանք իրապես հայկական են: Հայոց պատմությունը կեղծվում է և այդպես կեղծված ներառվում է ուրիշների պատմության մեջ հայերի հետաքրքրության բացակայության, թերարժեքության բարդույթի և մեր մասին ապատեղեկատվության պատճառով:

Ինչ եք կարծում, Հայաստանի պատմաբանները կարո՞ղ են ազդել ԱՄՆ-ում գործող «հայագետների» գործունեության վրա, այսինքն որևէ կերպ կանխել նրանց արշավը:

Մենք պետք է որոշակի սահմանում դնենք հայագետ տերմինի վրա՝ լինենք Հայաստանում, թե ԱՄՆ-ում: Ի՞նչն է մեզ ստիպում մտածել, որ Հայաստանի հայագետներն ավելի լավն են, քան Միացյալ Նահանգներինը:  Արդյո՞ք մենք չենք փնտրում իրական պատմությունը, որը գիտականորեն հիմնավորված է և ներկայացնում է հայերի պատմական պահանջը: Որքան որ որոշ հայագետներ և պատմաբաններ են կեղծում հայոց պատմությունը Հայաստանից դուրս, այնպես էլ որոշ հայագետներ ու պատմաբաներ կեղծում են Հայաստանում: Հայաստանի և սփյուռքի փորձագետներն ու հետազոտողները պետք է ավելի շատ համագործակցեն միմյանց հետ: Մեզ հարկավոր է միջազգային թիմ ստեղծել, որը ողջ աշխարհում կպայքարի կեղծարարության դեմ, որպեսզի վերահսկի, տպագրի և բաց քննարկումների միջոցով հակազդի կեղծարարությանը, ինչին կարող են նպաստել զլմ-ները: Մենք պետք է մերժենք այն սխալ մտեցումը, որ պետք է լինել պրոֆեսոր կամ ունենալ գիտական աստիճան հայոց պատմությունը պաշտպանելու համար: Մենք շատ պատմաբաններ ունենք գիտական բարձր աստիճաններով, որոնց գործունեությունը մի գրոշ էլ չարժե: Վստահ եմ՝ գիտեք մեկ-երկու օրինակ:

Գիտությունն օր օրի զարգանում է, պատմական շերտերն ավելի են բացահայտվում, բայց պատմական շատ փաստեր դեռ մնում են անցյալի կեղծիքի զոհը, ասենք օրինակ՝ Ուրարտու ասվածը, ինչ եք կարծում, ինչպե՞ս կարող ենք այսօր գրված համաշխարհային պատմության մեջ փոխել, որ Ուրարտուն նույն Վանի Արարատյան Թագավորությունն է, և որ ուրարտացին նույն հայն է: Ինչպե՞ս կարելի է փոխել ընդունված այս տեսակետը: Դուք ունե՞ք ինչ-որ մեխանիզմ պատմության կեղծիքները գրքերում փոխելու առումով:

Նախ և առաջ եթե մենք ցանկանում ենք ստեղծել միջազգային պաշտպանություն և ազդեցություն ունենալ գրքերի և լրատվամիջոցների վրա, մենք նախ պետք է ունենանք ուժեղ ակադեմիական ներկայություն համաշխարհային ակադեմիայում: Մենք պետք է ուժեղ ներկայություն ունենանք, որ օտար գիտնականները մեզ ավելի լուրջ վերաբերվեն: Մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն գործ ունենք կեղծարարության, այլև կա ապատեղեկատվություն և սխալ հետազոտական եզրակացություններ, որոնք փոխել են հնագույն պատմության ձևավորման ընթացքը: Մենք ունենք անտրամաբանական եզրակացություններ, որոնք հետագա հետազոտողների համար  ավելի սխալ ենթադրությունների ճանապարհ են հարթել: Համաշխարհային ակադեմիայում մեր մասին եղած հիմնական տեսակետները սխալ են: Որո՞ն ք են այդ կեղծ տեսակետները: Մերոնցից շատերը կարծում են, որ նախքան Մեսրոպ Մաշտոցիցը մենք չենք ունեցել գրականություն: Այս խնդրի շուրջ ցանկացած այլ քարոզ ճնշվում է եկեղեցու կողմից՝ այս կեղծ ենթադրությունը պահպանելու համար: Եվ երբ մենք վիճում ենք, որ Մեսրոպը կամ ինչ-որ պատմիչ իրենից հետո չեն արել այն, ինչ նրանք են պահանջել անել, դա հարցեր է բարձրացնում իրենց պահանջների փաստացի հավաստիության շուրջ: Մենք կարծես ավելի շատ հետևում ենք, թե ինչ են ասել միջնադարյան պատմագիրները և ամբողջությամբ անտեսում ենք, թե ինչ է գիտությունն ասում մեր մասին : Շատերը չգիտեն Արատտայի կամ Միտանիի թագավորությունների մասին: Պատկերացնո՞ւմ եք: Մեր պատմությունը թաքցվել է, ոչնչացվել և կեղծվել մինչև այն կետը, որ մենք անգամ չգիտենք մեր իսկ թագավորությունների մասին: Եվ հաշվի առնելով, որ շատերը չգիտեն, կարող են կեղծել այնպիսի ինֆորմացիա և կեղծաբար ժառանգել հայոց պատմությունը՝ առանց հաշվի չառնելու, որ նման պրակտիկան խաբուսիկ է: Մի խոսքով, բացի այն, որ Հայաստանը քրիստոնեությունը ճանաչած առաջին ազգն է (որը շատ հեռու է պատմական ճշմարտություն լինելուց), Տիգրան Մեծից ու Մեսրոպ Մաշտոցից, մենք մեր պատմական այլ փաստերի մասին գաղափար չունենք: Եկեք նայենք ճշմարտության աչքերի մեջ, աշխարհի շատ հայեր չգիտեն Պորտասարի, հայ-շումերական, հայ-բասկական կապերի, հայոց լեզվի՝ հնագույն արիական լեզու լինելու մասին: Դրա համար էլ, որպեսզի նշանակալի ազդեցություն ունենանք մեր պատմության շտկման վրա` լինի դա գրքերում, թե զլմ-ներում, մենք՝ հայերս, պետք է նախ և առաջ իմանանք մեր սեփական պատմությունը:

Պրն. Սեթյան, շեղվելով թեմայից՝ ինչ կասեք, այսօր հայի խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ է հայ ազգն այդքան խոցելի դարձել օտարների և կեղծարարների համար:

Աշխարհը բացահայտում է ավելին ու ավելին, որ հայերը ոչ միայն ունեցել են ուժեղ և նշանակալի անցյալ, այլև նշանակալի ներդրում են ունեցել ամբողջ աշխարհում լեզվի և քաղաքակրթության միջոցով: Մարդիկ չեն սիրում զիջել ուրիշներին, ուրեմն երբ նրանք հայերի մասին ավելին են իմանում, նրանք գիտակցում են իրենց երկրորդական լինելը հայերի առավելության ֆոնին, ինչը ծնում է թշնամանք և թերահավատություն: Միաժամանակ շատ են հոգեբանական հարցերը, որոնք մեր սերունդների վրա մնացին ցեղասպանությունից հետո, մեր կեղծված պատմությունը, կեղծ քրիստոնեական պնդումները հայոց պատմության մասին և աշխարհն ընդհանուր առմամբ, անգիտությունը, անփութությունը, այս ամենին նպաստում են երկպառակությունն ու թշնամանքը մեկը մյուսի հանդեպ, ինչը սիրում են տեսնել օտարները: Մենք պետք է ավելի շատ ներդրումներ անենք հետազոտությունների, կրթության, գիտական նախաձեռնությունների և ինստիտուցիոնալ ցանցերի վրա, որպեսզի ավելի մեծ հիմք ունենանք աշխարհում, քան թե գումարներ և մարդկային ջանքեր վատնենք կրոնական մոլորությունների, եկեղեցիների և այլ դյուրահավատ ու սնահավատ գործունեությունների վրա, որոնք բանական հասարակության մեջ տեղ չունեն:

Հաշվե՛ք մեր ունեցած գիտական և հետազոտական կառույցերի քանակը և դա համեմատեք եկեղեցենիների քանակի հետ: Արդյո՞ք սա զարգացման նշան է: Արդյո՞ք սա ինտելեկտուալ առաջադիմության նշան է: Երբ մենք սպանեցինք մեր հնագույն աստվածներին, մենք քանդեցինք մեր հոգևոր էությունը և մեր տեղը պատմության մեջ, դրա հետ մեկտեղ աղավաղեցին մեր հիշողությունը և պարտավորությունները մեր նախնիների հանդեպ: Բարեբախտաբար ավելի և ավելի շատ մարդիկ են գիտակցում մեր պատմության և մեր անցյալին հասցված վնասի չափը: Եվ համագործակցության և գործընկերության շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք պաշտպանել մեր պատմությունը  հետագա կեղծարարություններից, այլև վերաշարադրել այն փաստացի տվյաներով, ստեղծել ավելի ուժեղ միավորում՝ պաշտպանելու մեր  ներկա և ապագա սերունդներին: Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք: Եվ չնայած աշխարհի գիտնականները կարող են մեզ հետ համագործակցել հնագիտական, լեզվաբանական և հնէաբանական հետազորտությունների հարցում, մենք և նրանք գիտենք, որ այն, ինչ նրանք գտնելու են մեր ժառանգությունն է, և ես ձեզ վտահեցնում եմ՝ նրանք ատում են այդ փաստը: Գիտեք ինչո՞ւ, որովհետև մենք դեռ կանք նախապատմական ժամանակներից, ի տարբերություն շումերների և եգիպտացիների:

 

SHOWED 16006