Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց 2000 տարվա վաղեմության սեպագիր արձանագրություն է հայտնաբերվել

77

Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակից սեպագիր արձանագրություն և պատմական ժառանգության մնացորդներ են հայտնաբերվել: 

Թուրքական Mynet Haber կայքի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում 10 մարդու հետ մաքրման աշխատանքներ իրականացրած Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ տարածքում հնագիտական նմուշներ է գտել։

Նա տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների շրջանակներում Բաթման նահանգի թանգարանային վարչության մասնագետների հետ փլատակների տակից խաչի պատկերներով և հայերեն տառերով մի մեծ սեպագիր են գտել։

Հնագույն ձիու պայտեր, հայկական ծագում ունեցող որոշ ֆիգուրներ են հայտնաբերվել։ Պատմական գտածոների մասին Դաղջըն տեղյալ է պահել ոստիկանությանը։

«Գտածոները հանձնել ենք Բաթմանի թանգարանային վարչության աշխատակիցներին։ Նկարներն ու տվյալները Ստամբուլի հայոց պատրիարքարանում ուսումնասիրելու ենք։ Մեր նպատակը երկու տարի առաջ քանդված այս եկեղեցու վերանորոգումն է։ Ենթադրում ենք, որ 2973 մետր բարձրությամբ լեռան գագաթին գտնվող եկեղեցուց հայտնաբերված նմուշները 2000 տարվա վաղեմություն ունեն»,- ասել է Սասունի հայերի միության նախագահը։