«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 62-րդ թողարկումը նվիրված է Մարզպանական Հայաստանին և իշխող նախարարական տոհմերին: Սասանյան Պարսկաստանի կազմում գտնվող Հայաստանի համար ծանր ժամանակներ էին, ոչ միայն երկրի արտաքին, այլև ներքին կյանքում մեծ խնդիրներ կային: Իշխող տոհմերի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չէին: Հաղորդման առաջին մասում կներկայացվեն այդ շրջանի հայտնի տոհմերը՝ Մամիկոնյանները, Սյունիները, Կամսարականները, Բագրատունիները, Ամատունիները և այլն: Հաղորդման ընթացքում պարզաբանվում է Մամիկոնյանների ծագման հարցը, որն այդքան վիճելի է, ներկայացվում է նաև Սյունիների ծագումն ու գործունեությունը, միմյանց հետ ունեցած փոխհարաբերությունները, ինչպես նաև երկու տոհմերի վառ դեմքերը՝ Վասակ Սյունին և Վարդան Մամիկոնյանը, քննարկվում է մեկին հերոսացնելու, մյուսին դավաճան դարձնելու հանգամանքը, և թե Մարզպանական Հայաստանում եկեղեցու դերակատարությունը ինչպիսին էր: Հյուրն է «Հայոց Տերերը» գրքի հեղինակ Գևորգ Հովհաննիսյանը:
Գլխավոր Ես հայ եմ Հայերի մասին Ձայն Արարատի-62 Մարզպանական Հայաստան. Վասակ Սյունի և Վարդան Մամիկոնյան (Հաղորդաշար ՄԱՍ 1)














