Ձայն Արարատի-49 Նախահայկյան օրացույցը Հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներում (Հաղորդաշար)

12

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 49-րդ թողարկումը նվիրված է հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներին: Պարզվում է` մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում: Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը: Այսինքն` Նախահայկյան օրացույցը, որը գոյություն է ունեցել մեր նախահոր` Հայկի կերպարից էլ առաջ, պահպանվել է նաև մեր հրաշապատում հեքիաթների մեջ: Հյուրն է աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը: