«Ձայն Արարատի»-42 Հայաստանը 11-12-րդ դարերում. Սելջուկ թուրքերի արշավանքները

53

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 42-րդ թողարկումը նվիրված է 11-12-րդ դարերում Հայաստանում ահագնացող Սելջուկ թուրքերի արշավանքներին: Սելջուկ թուրքերի արշավանքը Հայաստանի վրա սոսկալի հետք թողեց: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականությունը ևս բացասաբար էր ազդում Հայաստանի վրա: Երկրի ներսում խառնաշփոթ էր, իշխաններն իրենց զորքով պատսպարվել էին Բյուզանդական կայսրության սահմաններում՝ երկիրը թողնելով անտերունչ: Եկեղեցին մասնատված էր, և Բարսեղ կաթողիկոսը փորձում էր Սելջուկների հետ ընկերանալով միավորել կաթողիկոսական աթոռը: Հյուրն է պատմաբան Վահե Թորոսյանը: