Հոլոքոսթից առաջ օսմանյան հրեաներն աջակցում էին հայոց ցեղասպանության «ճարտարապետներին». ավստրալացի պրոֆեսոր

13

Հունիսին Քնեսեթի օրակարգում էր Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բայց քվեարկությունը հետաձգվեց կառավարության ջանքերով:

Քանի որ Իսրայելը Թուրքիայի հետ դիվանագիտական խառնաշփոթ հարաբերություններ ունի, ի վիճակի չէ անել այն, ինչ շատ հրեաներ ցանկանում են՝ հրապարակայնորեն ճանաչել հայոց ցեղասպանությունը Քնեսեթում: Պրոֆեսոր Հանս Լուկաս Քիսերը խոսել է այդ մասին The Times of Israel-ի հետ:

Նախորդ տարի պրոֆեսորին շնորհվել է Հայաստանի նախագահի մրցանակ Հայոց ցեղասպանության պատմության հարցում նշանակալի ավանդի համար: Նա վեջերս հրապարակել է «Թալեաթ Փաշա. Ժամանակակից Թուրքիայի հայրը՝ Ցեղասպանության ճարտարապետը» գիրքը:

Քաղաքական կենսագրության մեջ հեղինակը բացահայտում է, թե ինչպես է Մեհմեդ Թալեաթը, ով հայտնի էր որպես Թալեաթ Փաշա, գրեթե միայնակ ծրագրել հայոց ցեղասպանությունը:

Նախապես մշակված ցեղասպանությունը տեղի է ունեցել Միություն և առաջադիմություն կոմիտեի կողմից, որը դե ֆակտո վերահսկվում էր Օսմանյան կայսրության 3 առաջնորդների ՝ Իսմայիլ Էնվերի, Ահմեդ Ջեմալի և Թալեաթի կողմից:

Չնայած Թուրքիան շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը, պատմաբանները միաձայն համաձայն են, որ այն պատմական իրողություն է:

Քիսերի գիրքը պնդում է, որ Թալեաթը գործարկել է ազգայնամոլության նոր ձև, որի նպատակն էր զտել «ոչ մահմեդականներին» նոր Թուրքիա կառուցելու ճանապարհին:

Պատմաբանը ընդգծում  է, որ Թալեաթն ավելի մեծ ներդրում է ունեցել Թուրքական ժամանակակից պետության կազմավորման գործում, քան Քեմալ Աթաթուրքը:

՞Իհարկե, Թուրքիայի հանրապետությունը անցավ Քեմալ Աթաթուրքի անվան տակ: Թալեաթը չէր պլանավորել պետության կազմավորում, նա կայսրության զավակն էր, այդ ամենից հետո: Բայց նա մի շարք կարևոր քայլեր է ձեռնակել, որոնք օգնեցին հետագայում  կազմավորել Թուրքական հանրապետությունը՞:

«Թալեաթը Օսմանյան կայսրությանը ներքաշեց Առաջին Համաշխարհային պատերազմի մեջ,- ասում է պատմաբանը,- վերափոխելով Փոքր Ասիան Թուքրական ազգային տան և ստեղծելով «Թուրքիա թուրքերի համար» մի պետություն»:

Քիսերի գիրքը ավելի քան 400 էջից է բաղկացած, որում պատմաբանը ներկայացնում է հայերի սիստեմատիկ կոտորածները:

Հեղինակը շեշտում է, որ Սիրիայի հյուսիսային շրջանների շատ գյուղեր դարձել են հայերի մասսայական ջարդերի հարթակներ:

Հիացողների աչքին, այնուամենայնիվ, Թալեաթը շարունակում է դիտարկվել որպես պետական գործիչ,  հմուտ հեղափոխական և ժամանակակից թուրքական պետության հիմնադիր:

Ամոթի գործեր

Իսրայելի վերջին որոշումը 103-ամյա վաղեմության ցեղասպանությանն հանդեպ լռություն է, ինչն իր քննադատությունն է ստացել պատմաբանների, ակադեմիկոսների, գրողների և մարդու իրավունքների ակտիվիստների կողմից և նրանցից շատերը հենց Իսրայելից են:

Երուսաղեմի Յադ Վաշեմ Հոլոքոստի թանգարանի ակադեմիական խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր Եհուդա Բաուերը հունիսին տված հարցազրույցներից մեկում ասել է, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը դավաճանություն է: Իսկ Քիսերի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան իսրայելա-թուրքական հարաբերությունների մասին քննարկումները. հրեաները պատմականորեն մեծ դեր են խաղացել Օսմանյան կայսրության քարոզչության տարածման հարցում, մինչդեռ հայերը շարունակ մորթվում էին:

Քիսերի խոսքով՝ Թալեաթը ցեղասպանության ժամանակահատվածում Ստամբուլում և այլուր վայելում էր «հրեական մամուլի առանձնահատուկ» հարգանքը. մասնավորապես՝ Գերմանիայում Deutsche Levante-Zeitung-ը և նմանատիպ այլ թերթեր Թալեաթին գովաբանում էին՝ «կարկառուն առաջնորդ» և «կայսերական Թուրքիայի փրկիչ» լինելու համար: Պրոֆեսորի խոսքով՝ չնայած այս գովասանքը բաղկացած էր կեղծ քարոզչությունից ու ստերից, սակայն բազմաթիվ գերմանացիներ հավատում էին հրեական մամուլին ու դրա քայքայիչ տրամաբանությանը:

Պատմաբանը հիշում է, թե օսմանյան թուրքերին հավատարիմ քանի հրեաներ էին աչք փակում հայերի տառապանքի վրա: Նրանց թվում էր այնպիսի դեմք, ինչպիսին էր Ալֆրեդ Նոսիգը, որի օգնությամբ հիմնադրվել են Ընդհանուր հրեական գաղութացման կազմակերպությունը (AJK) և Սիոնիստական կազմակերպությունը (ZO), որոնց նպատակն էր Միջին Արևելքում և այլուր հրեական լոբբինգն ու օսմանյան թուրքերի ու հրեաների միջև սերտ հարաբերությունների քարոզչությունը: Սակայն, Քիսերի կարծիքով, պետք է հաշվի առնել այն, որ այդ ժամանակահատվածը կարևոր անցումային շրջան էր հրեական պատմության մեջ. հրեաները փորձում էին աջակցություն գտնել հնարավոր ամեն տեղից, որպեսզի իրականանա սիոնիզմի գլխավոր նպատակը՝ Պաղեստինում հրեական պետության հիմնումը: