«Հայ որբերի գորգը մարմնավորում է ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը». Ա. Շիֆ

11

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ «հայ որբերի գորգը մարմնավորում է ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը»:

Կոնգրեսականը ցանկանում է, որ հայ որբերի գորգը Սպիտակ Տունը տրամադրի Կապիտոլ Հիլում կայանալիք միջոցառման համար: Տեղեկացնում է Asbarez.com-ը:

«Այս կարմիր և մանուշակագույն գորգի 4 միլիոնից ավելի հանգույցները ձեռքով գործել են հայ որբ աղջիկները: Սա Ամերիկայի նվերն է ավելի քան 100.000 երեխաների անունից, ովքեր 20-րդ դարի ցեղասպանության ժամանակ որբ են մնացել: Նախագահ Քելվին Քուլիջ 1925թ-ինընդունել է գորգը երկրի անունից: Անցյալ ամիս, նախագահ Օբաման հրաժարվեց Սմիթսոնյան թանգարանում՝ գրքի հրատարակման ժամանա.կ հանրային ցուցադրման համար տրամադրել գորգը», հայտարարել է Շիֆը:

Շիֆը ցանկանում է հավաքել վերապրածներին, պատմաբաններին, հայ-ամերիկյան համայնքի և Կոնգրեսի անդամներին՝ լուսաբանելու ամերիկյան կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ հայերի նվիրաբերած գորգի հարցում:

Շիֆը նշել է, որ գորգը «մարմնավորում է ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը»:

Կոնգրեսականը նամակն ուղարկել է Սպիտակ Տուն, սակայն դեռևս մեկնաբանություն չի ստացել»: