Հայկական լեռնաշխարհը՝ հին քարի դարի զինագործության կենտրոն. Արտենիում 1.4 մլն տարվա վանակատից գործիք է հայտնաբերվել

74

Հայկական լեռնաշխարհը վանակատի (օբսիդիանի) հայրենիքն է. Արտենիում հայտնաբերվել է մոտ 1.4 մլն տարվա վաղեմության վանակատ: Գրում է National Geographic-ը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝

Ձմեռվա ամպամած երկնքի տակ՝ Արտենի լեռան արևելյան լանջին, միօրինակ դատարկություն է: Նրանից 13.419 ոտնաչափի վրա Արագած լեռն է, Հայաստանի ամենաբարձր կետը:

Հետո ամպերը հանկարծակի անհետանում են, և Արտենին ցրվում է արևային հայելիների շլացնող խճանկարի մեջ: Հողի ամեն մի ոտնաչափ, աչքով տեսանելի է, ծածկված է վանակատի հարթ գորգով, նրանցից շատերը սրածայր գործիքներ ու զենքեր են:

«Մենք ուսումնասիրում ենք հսկայական բացօթյա գործարանի մնացորդները»,- ասում է հնագետ, Հայստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Միլիոնավոր շեղբեր, կացիններ, սայրեր, կտրիչներ, նետասլաքներ, նետերի ծայրակալներ, որոնք արտադրվել են այս լեռնային գործարանում և տարածվել հսկայական ցանցով դեպի Եվրոպա, արձանագրված պաշտոնական առևտրային հարաբերություններից ամենահինն է:

Նոր տեխնոլոգիայի միջոցով  հնարավոր է բացահայտել վանակատից պատրաստված գործիքների ծագումը. դրա համար բավական է ընդամենը մեկ լավային հոսք: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ Արտենին է եղել հեռավոր պալեոլիթի՝ հին քարի դարի շրջանի զինագործության կենտրոնը: Այստեղի արտադրանքը տարածվել է Հյուսիսյաին Կովկասում՝ այժմ Ուկրաինա, հասել մինչև Էգեյանի շրջանները, գրեթե 1600 մղոն հեռավորության վրա:

Արտենիի արտադրանքի չափերը ապշեցուցիչ են: Ակտիվ արդյունաբերության շրջանը հասնում է մինչև վաղ երկաթե դար: Դրանից հետո մինչև մ.թ.ա. 1000 թ.-ին կիրառվել են նույն նյութերը: Գասպարյանը, իր հայ գործընկերները, ամերիկացի, ճապոնացի և եվրոպացի կոլեգաները Արտենիից  և այլ տեղանքներից բացահայտել են պալեոլիթյան շրջանի միլիոնավոր զենքեր:

Գիտնականն ասում է. «Վանակատից գործիքներն այստեղ տարբեր շրջանների են պատկանում՝ սկսած պալեոլիթից մինչև երկաթե դար. անհնար է հաշվել: Այն միլիոնավոր տարիների է հասնում»:

Գիտնականները ընդունում են Կովկասի՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհի  կարևորությունը մարդկության պատմության հիմքում:

2011թ.-ից Էլլերի Ֆրահմը, Մինեսոտայի Համալսարանից, նշում է, որ իր և իր  միջազգային խմբի համար տարօրինակ չէր Հայաստանից մեկ օրում հավաքել վանակատից պատրաստված 500 գտածո. թվեր, որոնք արագորեն գերազանցում են ավանդական տվյալները:

Ֆրահմը վանակատի ծագման երկու մեթոդ է դիտարկում: Առաջինը, որ այն կարող էր հրաբխից գոյանալ. միկրոէլեմենտը հեշտորեն կարող է քիմիապես համապատասխանել հրաբխի հետ, որտեղ այն արտադրվել է: Այսինքն՝ այն քիմիական հետք է կրում իր վրա:

Գիտնականի խոսքով՝ սովորական փորձաքննությունը շատ թանկարժեք է  և ժամանակատար, կախված այն հանգամանքից, որ լաբորատորիաները շատ հեռու են հնավայրերից, և պահանջվում է, որ փորձաքննության համար նախատեսված նմուշները լինեն փոշիացած վիճակում: Նրա լուծումը եղավ դյուրակիր x-ray լուսարձակ սարքը, որը կարող էր քննել գտածոյի քիմիական կառուցվածքը 10 վայրկյանի ընթացքում, առանց փոշիացման: Իրականում սարքը լաբորատոր հետազոտությունների համար էր, բայց Ֆրահմն այն օգտագործեց հնավայրում և սարքի կիրառումից ի վեր հետազոտվել են այնքան շատ վանակատից գտածոներ, որքան որ չեն հետազոտվել այս ողջ ընթացքում Հայաստանում:

Այս հետազոտություններն ավելի մեծ լույս սփռեցին զինագործների աշխատանքային սովորույթների վրա: Բայց գիտնականների համար դեռ որոշ անհայտ հարցեր են մնացել: Արդյո՞ք հին քարի դարի մարդիկ նախընտրած վանակատի հանք ունեին, թե նրանք տեղաշարժվել են մի լավային հոսքից մյուսին, մեզ համար անհայտ պատճառներով:

Նշենք, որ վանակատը հրաբխային ապակի է, միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով, որն ունի շատ սուր եզրեր, ինչի շնորհիվ էլ իդեալական հումք է եղել Երկաթե դարում զենքերի արտադրության համար: Այսօր էլ այն կիրառվում է հիմնականում վիրաբուժական սարքավորումների պատրաստման մեջ: Բայց այն հազվադեպ է հանդիպում Եվրոպայում կամ Արևմտյան Ասիայում, բացառությամբ Հայաստանի: Այս փոքրիկ երկրում կան հազարավոր հրաբխեր, որոնք ունեն վանակատի մեծ պահուստներ:

Հաշվի առնելով, որ Կովկասը՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհն է եղել մարդկային միգրացիաների կենտրոնը, որ հենց այստեղից են մարդիկ միգրացվել դեպի Եվրոպա և այլ մայրացամաքներ, վանակատից պատրաստված զենքերի տարածումը Հայաստանից նշանակալի է:

«Հին քարեդարյան վանակատի Եվրասիական առևտրային ուղիները նշանակալիորեն նման են հելլենիստական կամ միջնադարյան առևտրային կայսրությունների ուղիերին նույնիսկ 3000 դար անց, ներառյալ Մետքասի ճանապարհը»,- ասում է Գասպարյանը:

Արտենիի որոշ վանակատի գործիքներ արդեն ունեն 1.4 մլն տարվա վաղեմություն: «Ես փոքր կասկած ունեմ, որ մարդ արարածը օգտագործել է հայկական վանակատը այնքան երկար, որքան որ երկուսն էլ գոյություն ունեն»,- ասում է Ֆրահմը:

Պատրաստեց՝ Լիլիթ Մխիթարյանը

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: