Հալեպում առևանգված հայ երիտասարդներն ազատ են արձակել

21

Հալեպում ազատ են արձակվել հուլիսին առևանգված հայազգի երիտասարդները: Այս մասին հայտնում է Yerakouyn.com կայքը:

Երիտասարդներին առևանգել էին հուլիսի 26-ին: Դեպքը տեղի էր ունեցել Թուրքիայի սահմանի մոտ։ Երիտասարդները եղել են Հալեպից Երևան ուղևորվող ավտոբուսում։ Հայտնի էին նաև նրանց անունները՝ Գարեգին Հացագործյան, Կարո Պապօղլյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան: Նարեկ Վարժապետյանն ազատ էր արձակվել սեպտեմբերի 8-ին: