Կորոնավիրուսը սրանք են բերել. Ստամբուլում փորձել են այրել հայկական եկեղեցու դուռը

20

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Աղբյուրից տեղեկանում ենք, որ հանցագործին չի հաջողվել դուռն այրել: Դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը:

«Անհայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց հետո փախել է: Հիմնադրամի տնօրենների խորհուրդը անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի ոստիկանության փոխտնօրենը կապվել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել է, որ հանցագործն անպայման, կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,-ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը՝ տեղեկացնելով, որ հանցագործը ձերբակալվել է:

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակման առաջին դեպք չէ հարձակումը չէ: