Կարսի պատմական հուշարձանները վտանգի տակ են

42

Պատմական Հայաստանի Կարս քաղաքում բնակվող թուրք գրող Իսա Յըլմազը իր անհանգստությունն է հայտնել Կարսի պատմական հուշարձանների ներկա վիճակի մասին: Գրում է թուրքական «Habertuar.com» կայքը:

Յըլմազը նշել է, որ հնագույն քաղաքն իր պատմությամբ կարող է ինֆորմացիայի հարուստ աղբյուր լինել ֆիլմարտադրության և գրական ստեղծագործությունների համար, սակայն ներկա բարձիթողի վիճակն ու անտարբեր վերաբերմունքը պատճառ կդառնան, որ Կարսում միակ կանգուն պատմական հուշարձանը կլիմնի Կարսի բերդը:

Յըլմազը հայտարարել է, որ Վանի թագավորության ժամանակաշրջանից ի վեր տարբեր քաղաքակրթությունների օջախ հանդիսացած Կարսի մի շարք պատմական կառույցներ ոչնչացման վտանգի տակ են: