ԼՂՀ-ում 2 պայմանագրային զինծառայող դատապարտվել են դավաճանության և լրտեսության համար

25

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանն երկարատև ազատազրկման է դատապարտել լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներին:

22-ամյա Ռաֆայել Ավագյանը և ուսանող Դավիթ Բարսեղյանը դատապարտվել են համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման: