Ժամանակակից եվրոպացիների նախնիները Հայկական լեռնաշխարհից են. BBC

15

Եվրոպացիները վերջապես որոշել են աշխարհին ներկայացնել իրենց իրական գեների մասին: Եվ ահա BBC-ին հաղորդում է, որ գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են ժամանակակից եվրոպացիների գեների ծագումնաբանությունը և կապը Հայկական լեռնաշխարհի հետ:

Հաղորդվում է, որ հնագույն եվրոպացիների գեների ուսումնասրությունը ցույց է տվել, որ դրանք ձևավորվել են վերջին 7000 տարվա ընթացքում վաղագույն երեք ցեղախմբերի միախառնումից: Կապուտաչյա, թուխ մաշկով որսորդներն ու հավաքչությամբ զբաղվողները խառնվել են շագանակագույն աչքեր ունեցող թխամաշկ ֆերմերների և հյուսիսային եվրասիացիների հետ, ովքեր նույնպես մեծ դերակատարություն են ունեցել ժամանակակից եվրոպացիների ձևավորման հարցում: Այս երեք ցեղախմբերից երկուսը Հայկական լեռնաշխարհից են գաղթել դեպի Եվրոպա պատմության տարբեր շրջաններում:

Թխամաշկ, կապուտաչյա որսորդներն ու հավաքչությամբ զբաղվողները Եվրոպա են գաղթել Հայկական լեռնաշխարհից մոտավորպես 45.000 տարի առաջ: Այս որսորդները ժամանել են Եվրոպա հազարավոր տարիներ առաջ, նախքան գյուղատնտեսության ձևավորումը, որսորդները հարավ են եկել Սառցակալման շրջանում և հետո Մեզոլիթի ընթացքում տարածվել, երբ կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում սկսվել է հալոցքի շրջանը:

7000 տարի առաջ մեկ այլ խումբ ևս Հայկական լեռնաշխարհից գաղթել է արևմտյան Եվրոպա: Այս մարդիկ ֆերմերների ցեղախումբ էին գունատ մաշկով և շագանակագույն աչքերով, ովքեր կիսում են իրենց գեները Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ: Այս ցեղախմբերը, խառնվելով հյուսիսային Եվրասիայի ցեղախմբի հետ, ձևավորել են ժամանակակից եվրոպացիներին:

 

Ժամանակակից եվրոպացիների նախնիները  Հայկական լեռնաշխարհից են. BBC